Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրայինների դիակների վրայով անցնելը» Սերժ Սարգսյանի համար կարծես թե նորություն չէ»

Մարտ 12,2013 13:50

«Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը երբեք չեն գնա այն ճանապարհով, որ յուրայինների դիակների վրայով անցնեն», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2008թ. ապրիլի 9-ին։ Այդ օրը մարտի 1-ի զոհերի «քառասունքն» էր։ Բոլոր տասը զոհերն, ի դեպ, ՀՀ քաղաքացիներ էին, այսինքն՝ յուրայիններ, եւ ամենեւին էլ պատահաբար չէին զոհվել։ Ինչ-որ մեկը հստակ հրաման էր տվել կրակել ժողովրդի վրա, եւ այդ «ինչ-որ մեկը» հաստատ Սերժ Սարգսյանի «թիմից» էր (կամ էլ՝ Սերժ Սարգսյանն էր նրա թիմից): Ամեն դեպքում՝ սպանությունները չբացահայտվեցին։ Մի խոսքով, «յուրայինների դիակների վրայով անցնելը» Սերժ Սարգսյանի համար կարծես թե նորություն չէ։ Այլ հարց է, որ երբ Գալուստ Սահակյանն ասում է «մենք զոհերի կողմնակից չենք», նա միանգամայն անկեղծ է։ Իհարկե իշխանությունն առանց զոհերի խլելն ավելի ցանկալի կլիներ։ Պարզապես Սերժ Սարգսյանին նման «մանրուքները» երբեք էլ առանձնապես չեն հետաքրքրել։ Մանավանդ, երբ խաղասեղանին դրված է եղել իշխանությունը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031