Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ում կան մարդիկ, որոնք համոզված են, որ ընտրությունները կեղծված են»

Մարտ 12,2013 13:43

Ռուբեն Հակոբյանը նրանց կոչ է անում ձայն հանել եւ երեխաների ապագայի մասին մտածել

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով Սահմանադրական դատարանի սպասվելիք վճռին՝ ասաց, որ այս պահին միակ մարմինը, որ կարող է հայտարարել, որ լինի երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ՝ դա ՍԴ-ն է. «Ասացինք, որ օրենքի շրջանակներում ՍԴ-ն կարողանա իշխանության համար մանեւրի դատ ստեղծել՝ իսկապես կեղծված ընտրությունների հետ կապված ճիշտ որոշում կայացնելու համար: Ես երեկ ներկա էի ՍԴ-ում: Շատ տխուր տպավորություն ունեմ: Եթե ՍԴ-ում իսկապես նստած են մարդիկ, ովքեր ուզում են իմանալ՝ ինչ է տեղի ունեցել, բավական է մեր ներկայացրած փաստերը 600 ընտրատեղամասի հետ կապված վերահաշվարկ կատարել, որովհետեւ ինքն է այդ մարմինը, որ դրա իրավունքն ունի: Ես հիմա ունեմ 10 գյուղի ցանկ, որտեղ 95 տոկոս մասնակցություն է ապահովել, մինչդեռ 45 տոկոս մարդ է այնտեղ բնակվում: Իրենք դա գիտեն: Բոլորը գիտեն: Խոստովանում ենք, այո, չկարողացանք, ամբողջ ՀՀ տարածքում ունենալ վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ: Բայց գիտեք՝ ինչ տառապանք է նշանակում լինել նույն գյուղից եւ ընդդիմության վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Մենք ասում ենք, որ հանրապետությունով մեկ փող է բաժանվել, իրենք չեն մերժում, բայց ասում են՝ բողոքներ չկան: Որոշ մարդիկ դիմումները հետ են վեցրել: Օրինակ, իմ աշխատակիցը լացով եկել-ասել , գիտեք, ես պետք է հետ վերցնեմ բողոքը, որովհետեւ իմ եղբորն ահաբեկում են: Հասկանում ենք, որ ինտելիգենտը չի փող բաժանողը, դրանք քրեական տարրեր են, եւ եթե բողոքում ես՝ գալիս-ասում են՝ ընտանիքդ կոչնչացնեմ: Եթե ՍԴ-ն չի պատկերացնում սա, ասում է՝ բողոք բերեք, ես նրա հետ այլեւս զրուցելու բան չունեմ»:

Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարեց, որ ՍԴ-ում ներկայումս կան մարդիկ, որոնք ստույգ համոզված են, որ ընտրությունները կեղծվել են. «Չեմ ուզում անունները թվարկել, բայց կարող եմ նաեւ անուններ տալ: Այս պահին ճակատագրական պահ է Հայաստանի համար: Եթե թաքուն պիտի ասեն, որ գիտեինք, որ կեղծվել են, բայց չենք կարող ոչինչ ասել, նրանք նույն մարդիկ են, ինչ նրանք, ովքեր համոզված են եւ պետք է սխալ որոշում կայացնեն»:

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Գալուստ Սահակյանի խոսքերը, որ ՀՀԿ-ն այս պահին չի պատրաստվում զիջումների գնալ: Նա չմեկնաբանեց՝ ասելով, որ տրամաբանություն նրա խոսքերում չի տեսնում. «Եթե այս պահին չեն հասկանում ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, այս 100 հազարավոր մարդիկ, ուրեմն ես իրենց ասելու բան չունեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Самообман…? или же просто блеф..?

    Самообман — специфический вид лжи, заключающийся в том, что субъект лжи является и её же объектом, иными словами — человек убеждает себя в истинности заведомо ложного суждения (в глубине души понимая, что это не так). В основе самообмана лежит выдавание желаемого за действительное. По мнению ряда психологов, самообман представляет собой механизм психологической защиты в тех случаях, когда признание правды может душевно ранить человека или причинить моральный дискомфорт. Некоторые психиатры сближают самообман с патологической ложью, поэтому некоторые врачи и философы избегают слова «самообман», заменяя его словом «самовнушение».

    Блеф — это заявление о наличии у говорящего некоего объекта,доказательцтва, или намерения, которых тот на самом деле не имеет. Блеф является тактическим приёмом, и может в то же время классифицироваться как иной вид лжи. Например, применение блефа в различных играх (обычно карточных или спортивных) считается частью игры ; блеф преступника, требующего денег с кассира, держа в кармане оттопыренный палец (выдаваемый преступником за пистолет), является ложью; блеф полицейского, упершего в спину преступнику палец вместо пистолета, является ложью во благо.

    Хотя что тут мудрить? думаю тут имеем дело с армянской разновидностью лжи, именуемым в простонародье МУТИЛОВКОЙ!

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031