Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեկնարկում է անվճար ակնաբուժական ծառայությունների 2013թ. ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի կողմից

Մարտ 12,2013 13:39

Oranj_4 Oranj_2 Oranj_1 Oranj_5Կոտայքի մարզով մեկնարկում է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:

Ծրագիրն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բժիշկ մասնագետները կզննեն տվյալ բնակավայրում բոլոր ցանկացողներին, որից հետո այն սոցիալապես անապահով բնակիչները, ում մոտ կհայտնաբերվեն վիրահատական միջամտություն պահանջող խնդիրներ, կուղղեգրվեն աչքի շարժական հիվանդանոց անվճար բուժումը ստանալու համար: Նրանք, ով ակնոցի կարիք կունենան, կստանան նաև հատուկ իրենց համար պատրաստված ակնոց: Կոտայքի մարզում ակնային զննումները կիրականացվեն Նաիրիի շրջանում մինչև մարտի 19-ը, մարտի 20-ից ապրիլի 2-ը՝ Կոտայքի շրջանում, և ապրիլի 3-ից 16-ը՝ Հրազդանի շրջանում:  Ավելի ուշ աչքի շարժական հիվանդանոցը կկայանի Եղվարդում, Աբովյանում, Չարենցավանում և Հրազդանում: Մանրամասների համար մարզի բնակիչներին անհրաժեշտ է դիմել իրենց բնակավայրի առողջության կենտրոն և հետևել այնտեղ փակցված հայտարարություններին կամ զանգահարել 010559068: Նախատեսվում է, որ մարզում ակնային զննումներ կանցնեն շուրջ 4,000 բնակիչներ, կիրականացվի շուրջ 300 վիրահատություն, կտրամադրվի մոտ1,500 ակնոց: Մարզի ինը դպրոցներում ակնային զննումներին զուգահեռ կանցկացվեն նաև ակնային խնամքի  հանրակրթական դասընթացներ երեխաների համար: Ամբողջական ժամանակացույցը կարելի է բեռնել ինտերնետից. https://goo.gl/CB63g

«Հայկական ակնաբուժության նախագծի հետ միասին անցյալ երկու տարիներին իրականացրած մեր աշխատանքի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ենք կարողացել օգնել: Մեծ ուրախությամբ ենք մեկնարկում 2013թ. ծրագիրը, որը թույլ է տալու նաև նոր մարզեր այցելել և իրական փոփոխություն բերել շատ մարդկանց ու ընտանիքների կյանքում: Կոչ ենք անում բոլորին այցելել անվճար անկային զննման, քանի որ որքան շուտ հայտնաբերվի խնդիրը, այնքան ավելի մեծ հավանականություն կլինի այն կանխելու կամ վերացնելու համար»,- ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

«Գրանցված արդյունքները փաստում են , որ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցությունը ձեռք է բերում զգալի  նշանակություն  ՀՀ բնակչության ակնային առողջության պահպանման գործում:  Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը կրում է երկարատև և շարունականան բնույթ, ինչը թույլ է տալիս ասել, որ ՀՀ բնակչությանը մատուցվող ակնաբուժական ծառայությունների որակը և ստացված արդյունքները բարձր են գնահատվում: Այս տարի ՀԱՆ-ը կայցելի Կոտայք, Տավուշ, Լոռի, Շիրակ: Ընդհանուր առմամբ այս չորս մարզերում նախատեսում ենք հետազոտել շուրջ 18,000 մարդու, անցկացնել շուրջ 1,200 վիրահատություններ և լազերային բուժումներ և տրամադրել մոտ 6,200 ակնոց: Իհարկե բոլոր նշված ծառայություններ լինելու են անվճար», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

2013 թվականի ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրում է 26,500,000 դրամ:

Հիշեցնենք, որ ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի 2011 – 2012 թթ. համատեղ ծրագրերի արդյունքում  Հայաստանի 6 մարզերում` Արագածոտնում, Շիրակում, Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում և Արմավիրում անվճար բժշկական ծառայություններից արդեն օգնվել են 23,364  մեծահասակներ և 5,783  երեխաներ: Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն են անցել 3,055  բնակիչներ, որոնցից 1,900-ն ստացել են անվճար վիրահատություններ և լազերային բուժումներ: Դուրս է գրվել 10,939 ակնոց: ՀՀ մարզերի 36 դպրոցներում 1,944  երեխաներ մասնակցել են աչքի խնամքի հանրակրթական դասընթացների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031