Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ միջադեպերի մասին. «Էնպես չի, որ գնացել ենք, որպեսզի կռանանք, մեզ խփեն»

Մարտ 12,2013 13:35

Նա անդրադառնում է Սեւանի եւ Մարտունիի դեպքերին

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել, թե ինչու հայրենի Գավառում ընդամենը 10 մարդ հավաքեց. »Հենց առաջին կանգառից՝ Վադենիսից հասկացանք, որ ամբողջությամբ ռեպրեսիվ մեխանիզմն օգտագործվել է, մարդկանց թույլ չեն տալիս գալ հրապարակ, մեզ լսել: Ես խնդրեցի նկարել այն մարդկանց, ովքեր ուղղակի ներդրված էին այդ քիչ քանակությամբ մարդկանց մեջ՝ ուղղակի պրովոկացիա անելու համար: Հստակ զգացվեց, որ սցենար է մշակվել, որպեսզի սրեն իրավիճակը: Նույնը մշակվեց Մարտունիում: Այնտեղ մեկ ուրիշ սցենար կար, որ  գյուղապետերից ինձ ասեցին 5 հոգի եկել էին կանգնել էին մինչեւ մեր գալը, որպեսզի գյուղերից մարդիկ չգային, եւ կարողացել էին փակել հրապարակը: Վստահ էին, որ մարդիկ գյուղերից կային տասնապատիկ ավելի քիչ, քան կարող էին գալ: Չէին թաքցնում, որ «մեր հերն անիծում է չինովնիկը, եթե տեսնում է, որ ձեր կողքին կանգնած եմ: Քյավառում, այո, իմ ծննդավայրն է, եւ պետք էր ավելի ընդգծված ցույց տալ, որ դուք ոչ ոք եք: Որ մտանք՝ ոչ մեկը չկար, բայց բնականաբար ասացին՝ ինչ է կատարվել, քարոզչություն է տարվել, որ բոլորդ պատասխանատվության կենթարկվեք, եթե մասնակցեք հանրահավաքին: Մարդը այսպիսի հոգեբանություն ունի՝ մեր քաղաքացին եւ գյուղացին վախենում է իշխանավորից, ոչ թե նրա համար որ իշխանությունը ինչ-որ հարց է լուծում, այլ վախենում են նրա հետ առնչվելուց»:

ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, որ Ռուբեն Հակոբյանին ապտակել են Սեւանում: Նրա պարզաբանմամբ՝ ապտակ չի եղել. «Ամենասոսկալին այն է, որ քրեական տարրին հավաքում է քաղաքապետը եւ ապատեղեկատվություն է տարածում, թե ես իբր թե Մարտունիում, թե Գավառում մի դեպքում ասել եմ, որ դուք թուրք եք, մյուս դեպքում՝ որ տղամարդ չեք: Ի՞նչ եմ ասել ես, եւ ցանկացած նախադասության տակ կարող եմ ստորագրել: Երբ տեսել եւ տեսել եմ, որ ժողովուրդը վախեցած մեզ է նայում, ասում են՝ կեղծել են ընտրությունները, թույլ չեն տալիս, որ մասնակցենք ձեր հավաքին, ես բոլոր նրանց, ովքեր կեղծել են ընտրությունը, ովքեր ահաբեկում են ժողովրդին՝ ասել եմ, դրանք մեր ներսի թուրքերն են: Ես որեւէ մեկին թուրք չեմ անվանել: Թուրքը այնքանով, ինչքանով պատմականորեն կերպավորում է մեր թշնամու կերպարը: Նժդեհը դա շատ ավվելի պատկերավոր է ասել, որ ով հարստահարում է քաղաքացուն, նսեմացնում է քաղաքացուն, նրանք մեր ազգի տականքներն են: Որեւէ տարբերակում տեսնո՞ւմ եք: Ապտակ չի եղել, բայց երբ տեսնում եք քաղաքապետի մեսիջով քրեականը հարձակվումէ մեզ վրա, հայհոյանքներով, իհարկե, մեզ չե խփել, եւ էնպես չի, որ գնացել ենք, որպեսզի կռանանք, մեզ խփեն, սա էլ ասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031