Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետի պետ. «Թուրքիայից սննդամթերքի ներմուծումն արգելված է»

Մարտ 12,2013 13:13

 Մաքսակետի պետը հերքում է բողոքները

 «Առավոտի» թղթակիցը Հայաստան ապրանքներ ներկրողներից բողոքներ էր ստացել, որ Բագրատաշենի մաքսակետում իրենց առջեւ անհարկի խոչընդոտներ են հարուցում, որ վարակված լինելու պատճառաբանությամբ արգելված է Վրաստանից ցորենի ներկրումը, արգելվում է նաեւ փոքր տարողություններով ավտոմեքենաների յուղերի ներմուծումը: Այդ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Բագրատաշենի մաքսակետի պետ Կարեն Գրիգորյանին: Նա ասաց, որ ներմուծվող ցորենը ֆիտո (բուսաբանական) ուսումնասիրման է ենթարկվում, դա իրենց ծառայության հետ կապ չունի, ավտոմեքենաների յուղերն էլ ներմուծվելիս ակցիզավորվում են Երեւանում գործող ակցիզավորման վարչությունում: Մաքսակետի պետը հայտնեց, որ ներկայումս արգելված է Թուրքիայից Հայաստան սննդամթերքի ներմուծումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ոչ ներկայում և ոչ էլ ապագայում;Հողերը իսկական տերերին վերադարձնելուց հետո կարելի է և ներմուծել և արտահանել;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031