Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ ՀՀԿ-ն վրեժ է լուծում ժողովրդից, քանի որ չի ստացել իր ուզած ձայները». Իզաբելա Աբգարյան

Մարտ 12,2013 13:11

Այսօր «Բարեւի» շարժման ակտիվիստ Իզաբելա Աբգարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով իշխանությանը՝ ասաց, որ մարդիկ նրանցից սպասում են կոնկրետ քայլեր եւ հարցրեց՝ արդյոք իշխանությունն ուզո՞ւմ է, որ մարդիկ գնան գրոհի:

«ԱԺ-ն չի արտացոլում մեծամասնության կարծիքը»,-համոզված է Աբգարյանը:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն վրեժ է լուծում ժողովրդից, քանի որ չի ստացել իր ուզած ձայները»,-նշեց նա:

Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած այն արտահայտությունները, թե «այստեղ այս հրապարակում իշխանությունը պետք է հանձնվի ժողովրդին», ինչպես նաեւ «միայն իմ դիակի վրայով…»՝ Աբգարյանն ասաց, որ պարոն Հովհաննիսյանի այդ արտահայտությունը ուղղակի նշանակում է հասնել արդարությանը կյանքի գնով. «Սա շանտաժ չէ, կոնկրետ զգուշացում է, մարտահրավեր եւ կոնկրետ դրված պայման: Իսկ առաջին արտահայտությունը նշանակում է՝ իշխանությունը պետք է վայր դնի մանդատները, նշանակում է ունենալ նոր կառավարություն, որի անդամները վստահություն կներշնչեն, ինչպես նաեւ ունենալ նոր մարզպետներ: Եվ ունենալով երկրի նախագահ՝ նա վստահություն կներշնչի ժողովրդին եւ նրա հետ կկապվեն բոլոր հույսերը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031