Լրահոս
Օրվա լրահոսը

Ապամոնտաժում են գետնանցումի կրպակները

Մարտ 12,2013 12:45

Երեկ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարող գետնանցումում գործող կրպակներն ապամոնտաժվում էին, իսկ գրավաճառները հավաքում էին իրենց գրքերը։

Կրպակատերերն ու աշխատողները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ իրենք շուտով բողոքի ակցիա կկազմակերպեն այս հարցով։ Գրավաճառներից մեկը՝ 32-ամյա Հակոբը, վրդովված նկատեց, որ տարածքը լքելու պահանջի մասին իրենց ասել են ընդամենը երեք օր առաջ։ «Եկան ասին, որ 11-ին մաքուր լինի։ Երեւանի քաղաքապետարանից չէին, բայց չեմ իմանում, թե ովքեր էին։ Հետո ասացին, որ երկու տարի համբերենք, կվերանորոգեն ու մեզ նորից հետ կկանչեն։ Բայց ո՞վ է հավատում։ Ի՞նչ իմանանք՝ ինչ պայմաններ են այդ ժամանակ առաջարկելու։ Եթե գործ չգտնեմ, ընտանիքիս հետ գնալու եմ խոպան»,- զայրացած պատասխանեց նա։

Այս հարցով դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանին, սակայն նա ասաց. «Տեղյակ չեմ խնդրից»։ Ու մինչ կպատասխանեն, գրավաճառներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ տարածքը պատկանում է «Գրեյթ Վիկտորյա» ՓԲԸ-ին։ Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ։

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031