Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Այս դիմումը ՍԴ ամենաքիչ փաստարկվածն էր: Նախորդները, որ ամենափաստարկվածն էին ի՞նչ են փոխել՝ ոչինչ»

Մարտ 12,2013 12:42

«Ինձ համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, այն դեպքում, երբ որեւէ խոչընդոտ չկա իր խոսքը հասանելի դարձնելու համար»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նա պարզաբանեց, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի քայլն է համարել սադրանք ու շանտաժ, այլ այն հայտարարությունը, որ «վեհափառը պիղծ է, եթե պղծում ենք աստվածաշունչը, իմ դիակի վրայով եւ նմանատաիպ ձեւակերպումները դրանք կատերոգորիկ տեսակետներ են, որոնք լավ տեղ չեն տանում»:

Պարոն Սահակյանն անդրադառնալով ՍԴ-ում քննվող Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումին, ասաց. «Դիմել են ՍԴ ու վերջնական որոշումը դեռեւս առկա չէ, էլի խոսում ենք դիակի վրայով եւ այլ: Բարեկամ, եթե քայլ անում ես, հետագայում շահարկելու համար, պետք չէ մոլորության գցել ոչ մեզ, ոչ էլ ժողովրդին, առավել եւս ոչ էլ քո թիմակիցներին»:

Պարոն Սահակյանի խոսքերով, այս 10 օրվա ընթացքում «Ժառանգությունը» պետք է իրենց ներկայացրած դիմումը ամրագրեր նոր փաստերով ու ապացույցներով, բայց պատրաստ չեն ու չեն արել, որովհետեւ փաստեր չունեն:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն էլ, ով 2008-ին Լեւոն- Տեր Պետրոսյանի հայցադիմումն էր ՍԴ ներկայացրել՝ կրկնեց ԿԸՀ նախագահի գնահատականը, որ «Ժառանգության» դիմումը ամենաքիչ փաստարկվածն էր. «Այս դիմումը սահմանադրական դատարան ամենաքիչ փաստարկվածն էր եղածների միջից: Նախորդները, որ ամենափաստարկվածն էին ի՞նչ են փոխել՝ ոչինչ… 2003-ին նախագահական ընտրությունների առաջին փուլում, որքան ակտիվ էր ժողովուրդը, ինչքան էին լցված տեղամասերը, 2003-ին իշխանությունները ցույց են տվել 900.000 ընտրողների մասնակացության թիվ: Դրանից հետո ընտրություններին մասնակցության թիվը պակասել է, երբեք ոչ մի ընտրության այդքան ակտիվ ընտրողները չեն մասնակցել: Այս ընտրություններում մեզ ցույց են տվել մեկ միլիոն 600.000 թիվ, նման բան տեսել ե՞նք, դրան հավատո՞ւմ ենք, ավելի քիչ են մասնակցել ընտրություններին, քան 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Եվ իշխանությունները ցույց են տալիս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 500.000 –ից ավելի ձայն է ստացել, եւ հետեւաբար՝ ընկալում ենք, որ նա առաջին փուլով ընտրվել է: Ես քվեարկել եմ Հրանտ Բագրատյանին, բայց բոլորս ընտրել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, այդ թվում նրանք, որոնք ընտրել են Սերժ Սարգսյանին, որովհետեւ ժողովուրդը՝ որպես մեկ ամբողջություն ընտրությունն այդպես ենք կատարել»:

Պարոն Զեյնալյանը Ր. Հովհաննիսյանի հացադուլի գնալու քայլը համարեց հուսահատության դրսեւորում. «Ինչ բարբարոսություն է, թույլ չեն տալիս Րաֆֆի Հովհանննիսյանի վրա անձրեւանոց տեղադրել, ի՞նչ պատշաճ ծանուցման մասին է խոսքը…Հացադուլը ծայրահեղ միջոց է բողոքն արտահայտելու, ընտրել է այդ ճանապարհը, դա հուսահատության դրսեւորում է եւ իրենց իշխող ընկալողները չպետք է ոգեւորվեն ու չարախնդան: ԵՆթադրենք՝ ՍԴ-ն ասաց, որ «Ժառանգությունը» չի կարողացել ապահովել բողոքների բավարար խտություն, դրանից մեր ընկալումը փոխվելո՞ւ է, որ 2013-ին ավելի քիչ են ընտրությանը մասնակցել, քան 2003-ին: Իրենք ասացի՞ն, մենք էլ հավատացինք, որ ազատ, արդար ընտրություններ են տեղի ունեցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031