Շվեյցարիայի «Գրասհոփերս» ֆուտբոլային ակումբը երկրպագուների համար տնային հանդիպումների ժամանակ ստադիոնում սիրելի թիմի խաղին հետեւելու նոր VIP տեղեր է ստեղծել:
Դրանք գտնվում են խաղադաշտի անմիջապես կողքին ու ամենաանհավանականն այն է, որ «օթյակը» պարզապես ջակուզի է, որի ավազանի ջուրը տաքացվում է 36 աստիճան եւ ֆանատը ցուրտը չի զգում: Ավելին, նա ոչ միայն կարող է խաղին հետեւել սիրած գարեջուրը վայելելով, այլեւ խփած գոլը նշել հենց ֆուտբոլիստների: Դրա համար հարկավոր է ընդամենը դուրս գալ ջրից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ