Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորին էլ հայտնի է ՍԴՀԿ՝սփյուռքում ունեցած իրական ազդեցության չափը

Մարտ 12,2013 12:22

Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին եւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանին։ Հիշեցնենք, որ սա այն ՍԴՀԿ-ն է, որի ղեկավարը դեռեւս լույսը չբացված հենց փետրվարի 18-ի գիշերը շտապել էր շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ։ Երեկ էլ, ահա, նույն պարոնը երկրորդել է իր շնորհավորանքը՝ հարկ համարելով նաեւ գնահատել Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության գործունեությունը։

Ընդ որում, ուշագրավ է, որ Հայաստանի քաղաքական կյանքում որեւէ դերակատարություն չունեցող այս կուսակցության ղեկավարության հետ հանդիպման մասին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հարկ է համարել պետք եղածից ավելի ծավալուն հաղորդագրություն տարածել, այն դեպքում, երբ շատ ավելի կարեւոր հանդիպումների վերաբերյալ նույն այդ ծառայությունը սահմանափակվում է երկու նախադասությունից կազմված հաղորդագրություններով։ Այնպես, ինչպես, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումից հետո։ Մինչդեռ Հայաստանում հիմնականում իր բիզնես պրոյեկտներով եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ավելի քան ջերմ հարաբերություններով, բայց ոչ երբեք իր քաղաքական գործունեությամբ հայտնի Սեդրակ Աճեմյանի դեպքում ՀՀ նախագահականի լրատվականը մեջբերել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի «ծանրակշիռ» քծնանք գնահատականն առ այն, որ. «փետրվարի 18-ի ընտրությունները նախորդների համեմատությամբ մի քանի քայլով առաջընթաց է, կամ էլ՝ որ. «չնայած դեռեա առկա բազմաթիվ խնդիրներին, որոնց նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է իր նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, Հայաստանը հաջողությամբ ընթանում է բարեփոխումների ուղիով եւ անցած ժամանակահատվածում զգալի աշխատանք է արձանագրվել»։

Այն, որ ՀՀ նախագահի նստավայրում այդչափ կարեւորում են քաղաքական լուրջ կշիռ չունեցող, Հայաստանում տեւական ժամանակ տարբեր միավորումների, լուծարումների ու դատական քաշքշուկների միջով անցած քաղաքական ուժի ղեկավարի գնահատականը, արդեն իսկ ցույց է տալիս, թե որքան տխուր վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը, որին ՀՀ ազդեցիկ քաղաքական ուժերից որեւէ մեկը չի շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ։

Ինքնին հասկանալի է, որ այդչափ կարեւորելով ՍԴՀԿ առաջնորդի գնահատականները (ի դեպ, վերջինիս ամենամեծ արժանիքը բազմամիլիոնանոց հարստությունն է)՝ Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող «Հայ հեղափոխական դաշնակցության», հայկական ավանդական կուսակցություններից հնչակներն էլ իր կողքին են։ Սակայն դա բավականին թույլ փաստարկ է, քանի որ բոլորին էլ հայտնի է ՍԴՀԿ՝սփյուռքում  ունեցած իրական ազդեցության չափը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինձ թվում էր, թե այն կուսակցությունները, ովքեր սփյուռքին մոտ են կանգնած, նրանք ավելի ազնիվ
    ու մաքուր պետք է լինեն, բայց պարզվում է, որ մեղմ ասած բոլորն էլ մի սանրի կտավ են:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031