Մարտի 11-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արտաշատի քաղաքապետարանի մոտակայքում երեխան ընկել է փոսը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.25-ին հրշեջ-փրկարարներն անձրեւաջրերից գոյացած փոսից` 2-3 մետր խորությամբ, դուրս են բերել Արտաշատի Արարատյան 43 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 2002 թ. ծնված Արտյոմ Վարդանյանին:
Երեխան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
ԱԻՆ