Ընդմիջումներից մեկի ժամանակ Հրայր Թովմասյանին խնդրեցինք պատասխանել մեր հարցերին, նա կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ քանի դատական նիստի ընդմիջում է, եւ ամեն մարդ ունի հանգստի իրավունք, ինքն ուզում է այդ րոպեներին հանգստանալ։
– Պարոն Թովմասյան, Դուք խոսեցիք հանգստի մասին, բայց էսօր աշխատանքային օր է եւ Դուք աշխատավայր գնալու փոխարեն՝ ՍԴ–ում Սերժ Սարգսյանի շահերն եք պաշտպանում։
– Ես արձակուրդի մեջ եմ։
– Պարոն Թովմասյան, մի ծառայողական քննության շրջանակներում հնարավոր է, որ որեւէ կարգավիճակ ունենամ։ Ի՞նչ է անհրաժեշտ Ձեր իրավաբանական ծառայություններից օգտվելու համար։
Կարդացեք նաև
– Ես գրասենյակ չունեմ, ես չեմ զբաղվում դրանով, որովհետեւ իմ աշխատանքը ինձ դրա հնարավորությունը չի տալիս։
– Ձեր արձակուրդի ընթացքում, եթե որեւէ կարգավիճակով դատարան կամ ոստիկանություն հրավիրվեմ, կարո՞ղ եմ Ձեզ դիմել։
– Ոչ, ոչ, ընդհանուր իրավասության դատարաններում Ձեզ կարող է ներկայացնել բացառապես փաստաբանը, կամ՝ Դուք անձամբ։
– Իսկ Ձեր արձակուրդի ընթացքում էսպիսի շա՞տ գործերում եք որպես լիազոր ներկայացուցիչ ներգրավված։
– Ոչ, ոչ։
– Բացառություն եք արել Սերժ Սարգսյանի համա՞ր։
– Կրկնում եմ, նորից հիշեք, գնացեք կարդացեք մեր դատավարության օրենսգրքերը։ Քաղաքացիական, վարչական եւ քրեական գործերով փաստաբան կամ ներկայացուցիչ կարող է լինել բացառապես փաստաբանը։ Ես փաստաբան չեմ։
– Իսկ ինչպե՞ս եղավ, որ քաղաքացի Սերժ Սարգսյանի շահերն եք պաշտպանում ՍԴ–ում։
– Որովհետեւ ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, էնտեղ էլ իրավաբանական գիտությունների թեկնածու իրավաբանները էնքան էլ շատ չեն։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
«Հայկական ժամանակ»
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի