Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ միջադեպ Գագիկ Հարությունյանի եւ Կիմ Բալայանի միջեւ

Մարտ 12,2013 11:21

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի քննությունը: Նա վիճարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի որոշումը: Դիմումատու Անդրիաս Ղուկասյանի՝ ՍԴ անդամների կողմից հարցուպատասխանի ժամանակ Կիմ Բալայանը փորձեց նրանից ճշտել՝ պետություն եւ իշխանություն արդյոք հոմանիշնե՞ր են, մեջբերեց Սահմանադրության մի քանի հոդվածներ՝ մարդը իբրեւ բարձրագույն արժեք է: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձեց ընդհատել Կիմ Բալայանին՝ հորդորելով, որ կոնկրետ հարցը տրվի, ինչը ակնհայտ դուր չեկավ Կիմ Բալայանին, որն ասաց. «Դիտողությունը տեղին չէ, է՞ս ինչ ձեւ է»:

Երբ Անդրիաս Ղուկասյանը հղում արեց 200 տարի առաջ Ֆրանսիայի կողմից ընդունված սահմանադրությանը, պատասխանելով Բալայանի հարցին, ասելով՝ տարանջատում է պետությունը իշխանությունից, դահլիճի 2-րդ շարքում նստած Հանրապետական կուսակցությունից կանայք փորձեցին ծափահարել: Գագիկ Հանրությունյանը զգուշացրեց դատական սանկցիա կիրառելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. … Շատ` եմ ապսոսում, բայց` ? … Էս` անօրեն Երկրի, ՍԴ-ի նախագահ` Գ.Հ-ն կոչվածը, նայես` քանի երես ունի, որ` այսքան երկար է մնացել, մեր անօրեն երկրի և խեղջ ու կրակ Հայ ժողովրդի` ՀՀ Սահմանադրական իրավունքները աթոռին գամված, մի գուցե` ՀՀ ԱԳ-ի շենքի նման, վաղոց` վաճառել են իրեն, կամ էլ` ինչ-որ մեկի ? նախնիներից է ժառանգել, որպեսզի` ի շահ օրինախախտ ՀՀ իշխանությանը, անտեսի և շրջանցի օրենքը` թքած ունենալով քաղաքացիների ՍԴ-ին դիմած արդարացի պահանջների վրա, ինքնակամ կատարելով` Բաղրամյան 26-ի և այլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններից ստացված անօրինական ներքին հրամանները …
    … Որը` շուտով, կրկին ականատես կլինենք` մեր Հայ ժողովրդի հետ միասին, երբ` ընտրված նախագահ` Րաֆֆի Հովհանիսյանի, նախագահի թեքնածու` Ա.Ղուկասյանի և 500.000-ից ավել ընտրողների կողմից տրված դիմումները` մեր անօրեն երկրի ՍԴ նախագահ` Գ.Հ-ի կողմից, անարդարացի` կրկին կ’մերժվի …
    … ԱՄՈԹ` մեր անօրեն Երկրի, արդեն ”նախկին” նախագահ` Ս.Ս-ին և ՀՀ-ն ՍԴ նախագահ` Գ.Հ-ին: Ով` իր անձնական շահը և աթոռը պահելու համար, ի շահ` օրինախախտ ՀՀ պաշտոնատար անձանց, մինչ օրս` պաշտպանել և պաշտպանում է, մեր անօրեն երկրի` իշխանությանը, թքած ունենալով` իր երկրի և ժողովրդի արդարացի պահանջների և ապօրինի ոտնահարված իրավունքների վրա` 2004թ-ից մինչ օրս: … հեռ. 093/90-77-93, հասցես` ՇՄ գ. Երազգավորս … 12.03.2013թ. … ՏԱՐԱԾԵՔ …

  2. dyadyur says:

    Գագիկ Հարությունյանը իհարկե ,,շոկոլադ,,չէ,սակայն Կ.Բալայանին` նրա արված դիտողությունը տեղին է ,քանի որ քննվում է Ա.Ղուկասյանի դիմումը,այլ ոչ թե նրանից քննություն է վերցվում: Չէր խանգարի,որ ժամանակին պ-ն Բալայանից քննություն վերցնեին,հետո նոր նշանակեին այդ բարձր պաշտոնում:Բայց արդեն ուշ է,բանը բանից վաղուց է անցել:Արդյունքում ունենք այն,ինչ ունենք:

  3. Anahit says:

    Տեղին է հիշել մութ ու ցուրտ տարիների ժողովրդական բանահյուսության տողերից . Հարությունըան Գագիկը իսկույն փոխեց շապիկը….Ես կասեի,ցմահ փոխեց շապիկը

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031