Այս մասին «Bloomberg» գործարար նորությունների գործակալությանը տեղեկացրել է «Լուկօյլ» ընկերության փոխնախագահ եւ «Սպարտակի» նախագահ Լեոնիդ Ֆեդունը: Նրա խոսքերով, 2003 թվականից ի վեր, երբ գնվել է «Սպարտակը», ակումբի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ $ 1 միլիարդ: Իսկ անձամբ ինքը սեփական միջոցներից ակումբի վրա տարեկան ծախսել է $ 50-60 միլիոն, ինչն ընդհանուր առմամբ կազմում է 500 միլիոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ