Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնահրկիզվելով այդ խնդիրը չի լուծի»

Մարտ 12,2013 11:13

Սուքիաս Ավետիսյանը գտնում է, որ առաջին հերթին կյանքը պետք է թանկ լինի Րաֆֆի Հովհաննիսյանի համար

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ի համար մարդը, ՀՀ քաղաքացին ի՞նչ արժեք ունի եւ նրա առողջությունը ինչքանո՞վ է հետաքրքրում իրենց: Նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ միայն Հանրապետականի համար, այլ ցանկացած քաղաքակիրթ երկրում քաղաքացին ամենաբարձր արժեքն ունի»:

Մեր դիտարկմանը, որ քաղաքակիրթ երկրներում, երբ մարդը հացադուլ է անում, իշխանություններն այցելում են, փորձում են հասկանալ խնդիրը, լուծել այն, բանակցում են՝ Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ներողություն, ընդամենը երեկ է հացադուլի նստել Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր նույն թիմակիցներն էլ են ասում, որ իրենք էլ են զարմացել, ճի՞շտ է: Հիմա ինչի՞ ենք մենք փորձում առաջ ընկնել: Կարող է մեկը հրավիրի, կարող է փորձեն իրեն հետ հանդիպել: Սա դեռ կքննարկվի, կորոշվի: Մենք դեռ չենք քննարկել: Երեկ իրիկուն հացադուլի է նստել, դուք ուզում էիք, որ մենք հիմա արդեն որոշո՞ւմ կայացնեինք: Կքննարկվի, կորոշենք ինչ է, միգուցե ներկայացուցիչներ լինեն իշխանական, կհանդիպեն, կնայեն ինչ է, դա նորմալ գործընթաց է»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարություններին, որ «միայն դիակիս վրայով Սերժ Սարգսյանը կերդվի»՝ Սուքիաս Աետիսյանը պատասխանեց. «Ես դրան վատ եմ վերաբերվում, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ես  միշտ կրթված մարդ եմ համարել, եւ կարծում եմ, որ ինքը պետք է գալու Հայաստանի Հանրապետությանը: Ինքը, կարծում եմ, դեռ որոշակի իր աշխարհայացքով դեռ օգուտ ունի տալու այս երկրին, այս ժողովրդին եւ կարծում եմ, որ պետք չի նման կտրուկ  հայտարարություններ անել, որովհետեւ կյանքը ամեն մարդու համար է թանկ: Առաջին հերթին մարդը ինքը պետք է գնահատի իր կյանքը: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ դա սխալ է: Ես դա սխալ կհամարեմ: Ինչքան էլ միջազգային հանրության, մեր հանրության ուշադրությունը սեւեռվի դրա վրա, ես կարծում եմ, որ կյանքը առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի համար պետք է որ թանկ լինի, առավել եւս որ ինքը ուզում է դեռեւս Հայաստանում քաղաքացիական հասարակությունը լավացնել, ժողովրդի վիճակը բարելավել, կարծում եմ՝ ինքնահրկիզվելով այդ խնդիրը չի լուծի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031