Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագնա աշխատանքը ընտանիքների քայքայման հիմնական պատճառ (Տեսանյութ)

Մարտ 12,2013 10:36

«Շիրակ կենտրոնը» իր նախորդ մի շարք հրապարակներում բազմիցս է անդրադարձել աղետի գոտում, հատկապես վագոն-տնակներում բնակվող անօթևանների շրջանում միայնակ մայրերի ընտանիքների զգալի թվի առկայության և նրանց սոցիալական դժվար ապրելակերպի խնդիրներին: Մեր դիտարկումներով, բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառը արտագնա աշխատանքն է, որը, կարելի է ասել, կրում է զանգվածային բնույթ: Ավելին, վերջին շրջանում նկատվում է մի ցավալի երևույթ ևս` ավելանում է արտագնա աշխատանքի մեկնող կանանց ու աղջիկների թիվը:

Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու անմիջական հարևանությամբ գտնվող Շիրակ գյուղ: Ներկայացվող տեսանյութը 88-ի երկրաշարժից անմիջապես հետո Բաքվի ջարդերից մազապուրզ եղած և Շիրակի մարզի Շիրակ գյուղում ապաստանած, իր երկու զավակների հետ տնակում բնակվող միայնակ մայր Յանա Համբարձումյանի դժվար ապրելակերպի մասին է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031