Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչները ՍԴ-ում լավ չեն հանդես եկել, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում

Մարտ 12,2013 10:28

Երեկ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունը լուսաբանող մեր լրագրողը ընդդիմությունից անսահման հիասթափված էր եկել՝ դիմող կողմը շատ թույլ էր եղել, փաստարկներ գրեթե չէր ներկայացրել, ընդամենը հռետորական ու ոչնչով չհիմնավորված հարցադրումներ էին հնչել, եւ իշխանական բավական ուժեղ թիմը խաղուպարով ջախջախել էր նրանց եւ ի ցույց դրել իր գերազանցությունը:

Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչներն այս պարագայում լավ չէին պատրաստվել եւ ամենալավ մասնագետներին ու ամենախելացի փաստարկները չեն ներկայացրել ՍԴ, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում, եւ հանրության գիտակցության մեջ էլ ընտրված թեկնածուի կշիռը չի մեծանում: Ընդհանրապես՝ իշխանական լծակներ տիրապետողների խելքն ու հնարամտությունն այս պարագայում ավելի շատ իր կերակրատաշտը պաշտպանողների ցինիզմի է նման եւ հանցագործների ճարպկության, այլ ոչ թե ազնիվ ու արդար ընտրություններ անցկացրածի համոզմունքի: Չէ՞ որ մեր փոքրիկ երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ընտրատեղամասում մի ծանոթ-բարեկամ-ընկեր է ունեցել եւ ամենալավը գիտի, թե ինչ է կատարվել փետրվարի 19-ին:

Այդ ընտրատեղամասերում աշխատած հանձնաժողովականներն ու վստահված անձինք, անգամ եթե ակտիվորեն մասնակցել են ընտրախախտումներին, այս օրերին ամենուրեք պատմում են, թե ինչ է կատարվել իրենց տեղամասում: Բացի այդ, մարդիկ զրուցում են հարեւան-բարեկամների հետ եւ իրենց սեփական ուսումնասիրություններն են անում, թե հասարակությունն ում է ընտրել: Եվ երբ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հեռուստաէկրանից խոսում են ազնիվ ու արդար ընտրությունների մասին, մարդկանց մոտ ոչ թե ընտրությունների արդյունքների նկատմամբ հավատն է աճում, այլ նրանց նկատմամբ հարգանքն է նվազում:

 

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031