Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Մարտի 12-ին՝ ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սևանում, Կոտայքում տեղում է ձյուն: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: