Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ վաղուց Մամիկոնյան մեծն Վարդանը` զրադաշտ փղերին ցույց տվեց իր բանը…». Վարդան Պետրոսյան (Տեսանյութ)

Մարտ 11,2013 22:43

raffi1Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցի էր եկել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը, որը իր եւ Հովհաննիսյանի կողքին հավաքված բազմությանը զվարճացրեց իր հումորային երգերով:

Բարձր տրամադրություն ապահովող Վարդան Պետրոսյանի կիթառի հնչյունների ներքո, վերջինին ձայնակցում էին նաեւ երկու այլազգի, որոնցից մեկը սեւամորթ էր, նրանք եւս  եկել էին Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու: Օտարերկրացիները իրենց կոչն էին բերել Րաֆֆի Հովհաննիսյանին, նրանցից մեկը` սեւամորթը, հանդիպման վերջում ասաց, որ «ուժը միասնության մեջ է»:

Վարդան Պետրոսյանը, իր երգերից մեկը նվիրելով հայ կանանց, երգի ընթացքում անընդհատ կրկնում էր, որ վերջինները տարբերվում են, նրանք ամենազիլն են, ամենակայֆը…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Հարգանքի արժանի մարդ,ազնիվ ու արդարամիտ հայ:Հպարտ եմ,որ քծնող,ստորաքարշ մարդկանցից բարձր կանգնեց ու միացավ ժաղովրդին:Հուսամ,որ գոնե այս անգամ բարին կհաղթի:

  2. Հրանտ Պապիկյան says:

    էդ Չաք Նորիսի վստահված անձն ա?

    • Գրանդ Բենեդիկտոս 17 says:

      Չակ Նորիսը գնացել է գարնանային զորակոչի արդյունքները ամփոփելու և դրամավարկային քաղաքականության ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը ապահովելու ուղղությամբ տեղակայված մարտական ծառայություն անցնելու մասին հաղորդում կազմելու

  3. Arsen says:

    Շոուն պետք է շարունակվի ……..

  4. Մարինե says:

    Կարծում եմ, ամեն դեպքում սխալ է մարդուն սևամորթ կոչել:

  5. Մարինե says:

    Ինչպես կասեր Ռիչարդ Կիրակոսյանը. Միացյալ Նահանգներում դա շատ կոպիտ սխալ կհամարվեր…

  6. Հայաստան says:

    Նազիկ Հարգելիս դուք գրել եք։ “Հուսամ,որ գոնե այս անգամ բարին կհաղթի”: Սա գեղեցիկ հույս է միայն։ Իմացեք հաստատ երբեք և ոչ էլ այս անգամ բարին Չի Հաղթի։ Ուժն է միշտ ճիշտ, հաղթել և հաղթում է ամենուրեք, Հայստան աշխարհը բացառություն չէ։

    THE ALL MIGHTY IS RIGHT

  7. xachik says:

    ափսոս էլ Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումներ չենք տեսնի.սրանք բոլոր թատրոնների դռները կփակեն Վարդանի առաջ…( 50-50 ներկայացման DVD.չեն թողնում որ վաճառվի ) Վարդան դու շատ ճիշտ ես անում

  8. Haykanush says:

    Ախ, ոնց կուզեի այդտեղ լինեի…Հրաշք հայ տաղանդ ՝ Վարդան, ուրեմն հույս կա, մենք կհաղթենք

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031