Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին 5000 դրամով առել են». Լեւոն Ղազելյան

Մարտ 11,2013 22:31

«Րաֆֆին հայրենասեր, արդար ու լավ մարդ է»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գյումրի քաղաքից Ազատության հրապարակ եկած 81 տարեկան թոշակառու Լեւոն Ղազելյանը:

Մեր հարցին, թե արդյոք արդյունավե՞տ է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ սկսելու որոշումը՝ որպես պայքարի շարունակություն, թոշակառուն պատասխանեց, որ պարոն Հովհաննիսյանը պայքարելու է հայրենիքի, ժողովրդի եւ ազատության համար, սակայն արդյունքի չի հասնելու, որովհետեւ ասողին լսող է պետք, պահանջողին`բավարարող. «Այս կաշառված ժողովուրդը չի հասկանում, որ 5000 դրամով իրեն առել են: Ընտրությունները արդար չէին` 1988թ.-ից մինչ այսօր ոչ մի ազատ, արդար ընտրություն չի գրանցվել: Հայ ազգը անընդհատ տուժված է, իսկ պայքարելը շատ դժվար է»:

Բարևի հեղափոխությունը մտավ նոր փուլ։ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի ու մնալու է Ազատության հրապարակում մինչև հաղթի արդարությունը։ «Ես մինչև մարտի 31-ը՝ մինչև Սուրբ Զատիկի տոնը, հայտարարում եմ մեր հրապարակում իմ վախադուլը, ստադուլը, և քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել, ես մնալու եմ Ազատության հրապարակում և հաց չեմ ուտելու ու կեղծիք, և սպառնալիք չեմ ընդունելու որևէ մեկի անունից»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Գագիկ Արազդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով կիզակետում, ինչ որ բան մտածել է. «Կուզենայի, որ Օպերայի հրապարակում Րաֆֆին հռչակվեր Հայաստանի Հանրապետության նախագահ: Նա իսկապես հաղթել է ընտրություններում, ուղղակի իշխանությունները չեն ուզում այդ փաստը ընդունել: Հետագա զարգացումների համար պետք է սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը, նա ոչ թե իրավակա,ն այլ քաղաքական որոշում պետք է կատարի»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Սահմանադրական դատարանի որոշումը ժողովրդի համար անակնկալ չի լինի:,Չէ որ բորորին է հայտնի որտեղ և ինչպիսի համակարգում ենք ապրում:Վիրավորական է,որ հենց կեղծարար պարագլուխներն են խոսում ազատ,արդար,թափանցիկ ընտրություններից ու վստահ են,որ դատարանը հօգուտ իրենց է որոշում կայացնելու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031