Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյումրեցի պատգամավորը պարզաբանում է, թե ինչու Շիրակում պարտվեց Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

Մարտ 11,2013 22:13

ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարծում, որ «ինչքան ուզես, այնքան տոկոս կխփենք» համոզմունքով Սերժ Սարգսյանին գյումրեցիները լավ դաս տվեցին՝ նրան չընտրելով:

«Չկա նման բան, որ շիրակցիները դաս տվեցին: Ընդամենը արտահայտեցին իրենց կարծիքը ընտրություններով: Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը ամենաշատ ձայները տարավ:  Գյումրին այսօր Հայաստանի ամենաբարձր գործազրկություն ունեցող քաղաքն է, պաշտոնական տվյալներով ամենաաղքատ քաղաքն է համարվում: Մենք՝ բոլորս, փորձում ենք դրանից  վերլուծություններ անել եւ հասկանալ, թե լրացուցիչ ինչ պետք է անենք  այդ մարզում, որովհետեւ մոտ 260 միլիոն դոլար փող է ներդրվել ադ մարզում սոցիալական լուրջ խնդիրներ լուծելու համար: Այսօրվա ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ մենք դեռ  աշխատելու խնդիր ունենք այդ մարզում»,- Aravot.am-ին ասաց պարոն Ավետիսյանը:

Մեր հարցին, թե որտեղից ՀՀ նախագահին այդքան վստահություն, երբ  Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ պնդում էր, որ ինչքան տոկոս պետք լինի,  կխփի,  պարոն Ավետիսյանն ասաց. «Սերժ Սարգսյանի վստահությունը կայանում էր նրանում, որ միայն Շիրակի մարզում վերջին մի քանի տարիների ընթացքում, այսինքն Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում, մոտ 260 միլիոն դոլարի աշխատանք է կատարվել՝ բնակարաշինության,  առողջապահության, կրթության եւ բոլոր բնագավառներում: Այդ վստահությունը գալիս էր այդտեղից, որ այդքան աշխատանք է կատարվել, այդքան աշխատանքի կատարման դիմաց ժողովուրդը կտա իրեն վստահության քվե»:

Թե ինչու Շիրակում չգնահատեցին պարոն Սարգսյանի կատարած աշխատանքը, պատգամավորն ասաց. «Որովհետեւ ժողովուրդը,  չնայած, ունեն բնակարաններ, բայց ունեն գործազրկության, սոցիալական խնդիրներ, եւ քվեարկության պահին  աշխատեց դժգոհության պահը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իսկ մի գուցե խփել, նկատի ունի ոչ թե ընտրությունների %-ը, այլ այն, որը դեռ առջևում է:

    • Համլետ says:

      Նա խփել ասելով նկատի ուներ ,,Հոկտեմբերի 27,,-ը,,2008-ի մարտի մեկը…
      Թասիբով գյումրեցու մոտ լափարոշ դուրս տալը միշտ պատժվել ու պատժվելու է…

  2. Տիգրան says:

    ՀհԿ-ն պարտվել է ոչ միայն Գյումրիում, յալ ամբողջ Հայաստանում… Ես ինքս Ժամանակին եղել եմ ընտրատարածքային հանձնաժողովում, և Հհկն բոլոր տեղամասերում ստացել էր տաս, տասներկու, առավելագույնը քսան… Բայց բոլոր տեղամասերում վերեվի հրամանի համաձայն չորս հարյուր քվեաթերթիկներ էին լցոնվել, որոնց համար հետո հենց իրենք ստարագրում էին… Հանձնաժողովի անդամներին բոլորին գումարներ էին բաժանվել, իսկ ով չէր վերցնում, մեկուսացնում էին… Հհկն, երբեք ուժ չի եղել, Սերժ Սարգսյանը այն օգտագործում է, թեև արդեն գիտակցելով, որ Հհկն երկու տոկոս ձայն էլ չունի, երեվի կհրաժարվի այդ թուլությունից…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031