Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխեն Աբազյան. «Համբերության բաժակի լցվելը մոտենում է»

Մարտ 11,2013 21:57

Րաֆֆիի  արած մեծ լավությունը մարդկանց մեջից վախը հանելն է:

 

Նոյեմբերյանցի գրող, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ լրագրողների միության համատեղ՝ «Ես զինվորն եմ հայրենիքի» մրցանակի եւ «Վահագն»  մրցանակի  դափնեկիր Աշխեն Աբազյանին հարցրինք Հայաստանի  ներքաղաքական վիճակի եւ դրանից ելքի մասին:

Նա  ասաց, որ հավատում է նախախնամության կամքին,  ժամանակը  ծնում է  ազգի հերոսներ  եւ դավաճաններ, ժամանակը դրանց  միանգամից  չի բերում,կամաց-կամաց, երբեմն՝ դարերով եւ հավելեց. «Ասում են՝ համբերության բաժակը լցվեց:  Դա լոկ խոսք չէ, ճշմարտություն է: Այսինքն՝ համբերությունն ավարտվեց, ուրեմն թելը կտրեց, վերջն եկավ: «Ամբոխները խելագարված»  ե՞րբ դուրս եկան,« ամբոխները խելագարված»  ե՞րբ ծնվեցին, երբ որ արդեն համբերության բաժակը լցվեց, այլեւս  տեղ չկար:  Ե՞րբ ես զայրանում, ե՞րբ ես հասնում գագաթնակետին, որ աչքերիդ առաջը սեւանում է, այլեււս ոչինչ չես հասկանում, գիտակցությունը մթագնվում է, գալիս է այդ վիճակն ու արդեն  փոխվում է  ու դրանից հետո նստում …  Ինձ թվում է , եթե հիմա այդ ժամանակը չէ,բայց  այդ ժամանակը մոտենում  է, ու էլի պատմությունն իր խոսքն ասելու է:  Ես  համոզված եմ, որ այսպես չի կարող մնալ, ո՞նց կարող է մնալ… Րաֆֆիի արած  մեծագույն   լավությունն այն է, որ  մարդկանց միջից վախի զգացումը հանում է, ազատ եղիր, ստրուկի հոգեբանությունը մեջիցդ հանում են, ազատ եղիր, ազատ մտածիր: Այո, ճիշտ է՝ գլխիդ տալիս են, եթե  քեզ ոչինչ չեն անում,գնում են,  հարազատիդ մի  բան  անում..  այդ էլ են  անում, չէ,՞ամեն ինչ էլ անում են , տեսնո՞ւմ ես ինչ ստոր վիճակներ … Ո՞վքեր են հիմա ղեկավար… նայում ես նրանց  կյանքին՝ ստորաքարշ մարդիկ,մեջները  ազնիվը տեղ չունի: Գլխիդ կտան, ո՞նց ես այդպես խոսում… Չգիտեմ ես ուզում եմ հավատալ»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հավատա՝, լավ, ազնիվ, բարի, գեղեցիկ Աշխեն: Հավատ տարածողները քեզ նման մարդիք են, այլ ոչ
    թե ……….: Մեզ բոլորիս մեծ հավատ, իսկ աստծու բարի օրհնանքը,՝ Ռաֆֆիին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031