Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Չեխիան Խոջալուի դեպքերը համարեց ցեղասպանություն

Մարտ 11,2013 20:56

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը մարտի 11-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեքսանդր Արզումանյանը օգտակար համարեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը:

Անդրադառնալով վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու բանաձեւին՝ չեխական կողմը նշեց, որ դա Չեխիայի Հանրապետության արտգործնախարարության մոտեցումը չէ եւ ցավալի է, որ տեղի է ունեցել նման դեպք: Ելիշկա Ժիգովան նշեց, որ ընդունելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Չեխիան շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը եւ չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել:

Երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Հայաստան- ԵՄ ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:

Ողջունելով Հայաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետը նշեց, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում շատ ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ, եւ Չեխիան շահագրգռված է նպաստելու այդ համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031