Այս պահին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին ոստիկանները թույլ չտվեցին վրան տեղադրել: Այս դեպքի հետ կապված, որին ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, որը եւ բանակցում էր ոստիկանների հետ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կառավարությունը հանճարեղ որոշում է ընդունել, ըստ որի, ասֆալտը համարվում է պատմամշակութային մեծ արժեք, եւ վրանը, որը ոչ մեխ ունի վրան, ոչ էլ սուր ծայրեր՝ ասֆալտը փչացնելու համար, կարող է այս հրաշագեղ պատմամշակութային արժեք հանդիսացող Ազատության հրապարակի ասֆալտը փչացնել»:
Մարտիրոսյանը նաեւ նշեց, երբ նրանք ընբռնեն այն միտքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընտրված նախագահը, հացադուլի ժամանակ մի փոքր պայմաններով պետք է ապահովված լինի, քանի որ հացադուլը դա ծանր ռեժիմ է, երեւի դրանից հետո կթույլատրեն նրան վրան տեղադրել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Իսկ որտե՞ղ էր Մարդու իրավունքների պաշտպանը:
Վերջնական հաղթանակը մոտենում է՝, պարտվողը կատաղում: