Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը 3 քայլ առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Մարտ 11,2013 19:42

Նա վստահեցրեց, որ իր առաջարկներն ընդունելու դեպքում Սերժ Սարգսյանը լուրջ զիջումների կգնա եւ անպայման կգա հրապարակ

 

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսը նոր էր ավարտվել, երբ Րաֆֆի Հովհաննիսանին այցելեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանը:

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է քայլեր անել, որոնցով այս փակուղուց հնարավոր է դուրս գալ. «Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլը էդ փակուղուց դուրս գալու ճիգերից մեկն է: Եթե դրան հետեւեն մնացած քաղաքական ուժերը, էս երկրի մասին մտածող քաղաքական գործիչները, շատ հնարավոր եմ համարում, որ իշխանափոխություն լինի»:

Արամ Սարգսյանը գտնում է, որ ճիշտ է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը, որ Սերժ Սարգսյանը պետք է գա Ազատության հրապարակ եւ բացատրի. «Մենք դրա օրինակը տեսել ենք: Կարեն Դեմիրճյանի նման մարդը առավոտից երեկո հրապարակում էր, թող գան, ի՞նչ է եղել»:

Նա հավատացած է, որ իշխանությունները ստիպված են լինելու զիջումների գնալ. «Կա հասարակության ստվար զանգված, որին քաղաքագետները կրիտիկական են անվանում, ես նրանց ազգի համախմբման մեծամասնության հավաքականություն եմ համարում: Էդ հավաքականությունը, երբ հավաքվում է, որեւէ ոստիկան, որեւէ կրիմինալ, որեւէ քաղաքական վերլուծաբան, որը տարբեր տեսակետ էր հայտնում, դրան դեմ չի գնալու»: Հարցին, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կգա հրապարակ, եթե հրապարակում շատ մա՞րդ հավաքվի,  նա պատասխանեց. «Եթե քաղաքական ճիշտ քայլեր արվեն, որոնցից մեկը ես առաջարկեցի: Ինչքանո՞վ են դրանք իրատեսական, ես 3 քայլ ասացի: Առաջինը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, երկրորդ քայլը՝ մանդատները վայր դնելը, երրորդ քայլը՝ ուրբաթ օրվա հանրահավաքին շատ մարդ հավաքելը: Այդ պարագայում ոչ միայն կգա, այլեւս պատրաստ կլինի շատ խնդիրների լուծմանը՝ ամենաքիչը՝ ԱԺ-ի նոր ընտրություններին»:

Հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունե՞ց ձեր առաջարկած քայլերը, նա պատասխանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ է  դուրս եկել քաղաքական դաշտի բոլոր գործիչներից. «Ինքը փորձառու քաղաքական գործիչ է, ճիշտ հետեւություններ կանի: Ինձնից հասնում է իմ տեսակետը հայտնել՝ կընդունի, չի ընդունի, ընդունելու դեպքում էլ ես իրեն կհարգեմ, չընդունելու դեպքում էլ»:

Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունեց եւ նրա հետ մի քանի րոպե զրուցեց նաեւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Հավանաբար Արամ Զ. Սարգսյանը ,,խորհրդակցել է,, Ս.Սարգսյանի հետ,որ այդպես համարձակորեն ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է Ռ.Հովհաննիսյանին:Դիմացիր Ռաֆֆի,դեռ շատերն են գալու իրենց ,,հանճարեղ,, մտքերով: Советник, хренов:

  2. Ալիկ says:

    Ես անհարգի արտահայտություններ չեմ անի, բայց հարգելի լրագրող, նայեք թե ով ում է խորհուրդ տալիս: Եվ դա դեռ քիչ է, ինքնավստահորեն հայտարարում է, թե եթե ,,Րաֆֆին անի իմ ասած քայլերը, ապա Սերժ Սարգսյանը կգնա փոխզիջումների”, խելքի աշեցեք: Ախար Արամ Սարգսյանը շատ հեռու է այն քաղաքական ֆիգուրը լինելուց, ով կարող է խորհուրդ տալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվ հետո շատերը կարող են գալ ու ինչ խելքներին բրդի ասեն, պետք է բոլորի ասածները գրեք: Ինչ է, թերթ սևացնելու խնդիր կա:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելություն կատարող որևէ գործիչ, անկախ նրանից, թե ինչ որակի խորհուրդներ է տալիս, այնուամենայնիվ ինչ որ կերպ աջակցում է նրան և շարժմանն ընդհանրապես: Ինձ ավելի շատ մտահոգում է այն, թե ինչո՞ւ չեն այցելում այն գործիչները, որոնց նպատակները ըստ էության չեն տարբերվել ժողովրդի վերջին ընդվզման պահանջներից:

    • Համլետ says:

      Այ հենց սրա այցելության նպատակն է,որ ինձ մտահոգում է: Սա իր եղբոր հետ քափ ու քրտինք մտած աշխատել է Սերժի տոկոսախփության օգտին…
      -Օ՜հ ժամանակներ,օ՜հ բարքեր…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031