Րաֆֆի Հովհաննիսյանն ի պատասխան հորդորում է ինքնամաքրվել եւ մի քիչ «ներս» նայել
Այսօր լրագրողները Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իր հացադուլները միշտ պահքի շրջանում են լինում, համընկնում են դրա հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախ, ես չորոշեցի երկու տարի առաջ, որ իշխող կոալիցիան պիտի հակապետական հուշագիր ստորագրեր նախագահական նստավայրում, խփեր շամպայնի բաժակները պետական փողերով եւ կուսակցապետություն ստեղծեր: Ես չընտրեցի այդ պահը: Իրենք արեցին, ես պատասխանեցի: Իրենք նշանակեցին, ես մասնակցեցի, ժողովուրդը հաղթեց, իրենք գողացան ժողովրդից, ես էլ որոշեցի: Քանի որ շատ ներսից է գալիս հարցը, ներսում փնտրեք, թե ինոչւ է այն Մեծ պահքի շրջանում՝ աստվածատուր է, ինքնամաքրման հա՞յտ է յուրաքանչյուրիս համար: Առաջարկում եմ, որ ամեն մեկը՝ յուրաքանչյուր լրագրող, խմբագիր, հեռուստատեսությունների տերերը իրենք նաեւ գնան ինքնամաքրման ճանապարհով: Այն, ինչ երեկ ես ասացի հարթակից, եւ որոշ մարդիկ հուզվեցին, դա իմ ինքնամաքրման ճանապարհն է: Առաջարկում եմ, որ բոլորը նաեւ մի քիչ ներս նայեն, ինչպես է ձեր հարցի էությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ինչ ինքնամաքրման մասին է խոսքը,երբ բոցաշունչ ելույթներով երևում են տարբեր հեռուստաէկրաններից՝ ինքնավստահ,սնապարծ:Ցավում եմ,որ պատգամավոր կանայք էլ են միանում քաղաքական շահարկումներին,խորիմաստ ստեր տարածում,կարծես չգիտեն,որ ժողավուրդը հոգնել է իրենցից էլ,իրենց կեղծ խոսքերից էլ: