Aravot.am-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանից հետաքրքրվեց՝ հետեւե՞լ է, արդյոք, այսօրվա Սահմանադրական դատարանի նիստին, եւ եթե այո, ապա ինչ կարծիքի է:
«Չէ, բոլորովին չեմ հետեւել, ես սադի՞ստ եմ, մազոխի՞ստ եմ, ի՞նչ եմ, որ հետեւեմ: Բացի այդ՝ հետեւեմ, որ ի՞նչ անեմ, Գագիկ Հարությունյանին ով չգիտի… Հարությունյանին 2003 թվից չգիտենք, 2008 թվից, թե ինչ …»:
Բարսեղյանի խոսքով՝ այստեղ բացարձակ ճշմարտություն կա, այն խնդիրները որոնք հարուցվել են որեւէ համակարգում, այդ համակարգի մակարդակում նմանատիպ խնդիրները չեն կարող լուծվել. «Ընտրակեղծիքների դեմ պայքարել, կամ հաջողությունների հասնել այն համակարգում, որտեղ դրանք ձեւավորվել են՝ անհնարին է: Այսինքն՝ այն դատական համակարգը, որը գտնվում է ընտրակեղծարարի ձեռքում, այդ դատական համակարգը չի կարող իր թելադրողի դեմ որոշում կայացնել, սա էլեմենտար բան է, դրա համար իմաստ չունի դա նաել, դրա մեջ խորանալ»,-ավելացրեց Բարսեղյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Ճիշտ է…ավելորդ տեղը ցավ ես ապրում, երբ նայում ես էդ նիստերը…..ցինիզմի շռայլություն էր….