Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-20:30-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Մարտի 14-ին, ՀՀ նկարիչների միությունում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։
Կարդացեք նաև