Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջում դեվը կուտի հային, թուրքին ու վրացուն». Ի՞նչ կլինի վերջում

Մարտ 11,2013 18:28

Ի՞նչ կլինի վերջում. եթե ոչ բոլորին, ապա շատ շատերին անակնկալի բերեց «Առավոտ երիտասարդականի» օրվա «տարօրինակ» հարցը:

«Ի՞նչ կա, որ ինչ էլ լինի», – այսպես պատասխանեց Լիլիթը, Կարինեն էլ ետ չմնաց. «Պետք է որ լավ լինի»:

Սամվելը երկար մտածեց-մտածեց ու ասաց. «Եթե համարենք, որ սա դեռ սկիզբնա, ուրեմն վերջը մեջտեղից շուտա գալու»:

«Խիմենեսը կսպանի Թերեզային», – ծիծաղում է Արփինեն:

«Վերջում կմնա հայը ու մեկ ա՝ իրան բան չի լինի», – համոզված է Նարեկը 🙂

Ալինան սկզբում հարցից զարմացավ, սկսեց մտածել, ապա կարծես գտավ հարցի պատասխանն ու ասաց. «Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է պետք անել և ինչ՝ ոչ, գնում են ձեռքները վեր պարզած և հանուն ինչի՞…. Չեն կարողանում հասկանալ, թե ինչ է պետք իրենց… չգիտեմ է», իսկ թե այս պատասխանը որքանով էր տեղին հարցիս համար՝ դատեք ինքներդ:

«Վերջում դեվը կուտի հային, թուրքին ու վրացուն», – ասում է Սուսաննան:

Արմենն էլ կարծում է. «Վերջում ամեն ինչ ավելի լավ կլինի, քան սկզբում էր»:

Խենթ եղեք՝ դա օգնում է ավելի հյութեղ դարձնել կյանքը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031