Լրահոս
Օրվա լրահոսը

Քվեաթերթիկը կերած ՀԱԿ ակտիվիստը` Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու Րաֆֆիի հայտարարության մասին

Մարտ 11,2013 17:57

Ընտրությունների օրը քվեաթերթիկը կերած ՀԱԿ ակտիվիստ Արթուր Մինասյանը քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարության մոտիվացիան չի ցանկանում քննարկել:

«Քաղաքականությունը հրապարակային խոստումներ տալու արվեստ է: Հիմա այդ հայտարարության մոտիվացիան որն է ` ՀԱԿ համակիրների համակրանքը շահե՞լը, թե իրոք Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգված է երկրում իրավունքի գերակայության խնդրով, թե մտահոգված է առանձին քաղբանտարկյալների ճակատագրով, արդեն երկրորդական խնդիր է: Առաջնայինը այն է, որ այդ քաղբանտարկյալները, որոնք ապօրինի հայտնվել են բանտում, կհայտնվեն ազատության մեջ: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնալուց հետո իր այդ քայլը չանի, իսկ ես չեմ կարծում, որ նախագահի պաշտոնը ստանձնի, չի կատարի խոստումը, նոր կարող էինք ասել, որ պոպուլիստական քայլ է, քանի դեռ նա չի հայտնվել նախագահի պաշտոնում, նման մոտիվացիայի մասին խոսելն անիմաստ է»,- ասաց Ա. Մինասյանը:

Նրա խոսքերով, ցանկացած ընտրված նախագահի առաջին քայլերից մեկը քաղբանտարկյալներին ազատ արձակելը պետք է լինի. «Դա նշանակում է, որ ստեղծում ենք նոր Հայաստան, իրավական պետություն : Ցանկացած խելամիտ մարդ` հայտնվելով նախագահի պաշտոնում, առաջին քայլը դա կաներ, խոսքը ռեժիմին չի վերաբերում, իհարկե…Սերժ Սարգսյանը քաղբանտարկյալներին պահում է իբրեւ պատանդ ու որպես շանտաժի միջոց է օգտագործում ՀԱԿ-ի ու քաղաքացիների նկատմամբ: Սերժ Սարգսյանը պատրաստ չէ ազատ արձակելու հայտարարություն անել, որովհետեւ՝ աներ, պետք է անեւ գործով ցույց տար»:

Ա. Մինասյանը նաեւ վստահեցրեց, որ ՀԱԿ-ականները միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահ տեսնելու բարդույթ չունեն. «Ես թեկնածուներից ոչ մեկին չեմ ընտրել, բայց հարգում եմ մյուս քաղաքացիների ընտրության իրավունքը` անկախ նրանից, ինչ դիրքորոշում եմ արտահայտել ընտրության ժամանակ: ՀԱԿ համակիրները կոմպլեքս չունեն` միայն Լեւոն-Տեր Պետրոսյանը որպես նախագահ լինելու: ՀԱԿ-ն ասել է` կընդունի ցանկացած մարդու հաղթանակը, որը արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նախագահ է ընտրվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031