Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը զայրացավ, որ ոստիկանները խոշոր պլանով նկարում էին իրեն՝ զրույցի ամբողջ ընթացքում (Տեսանյութ)

Մարտ 11,2013 17:39

Raffi_hac_1 Raffi_Oskanyan-2Ազատության հրապարակում ժամը 13:30-14:30-ի սահմաններում հավաքված էին մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր բուռն քննարկում էին Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը: Հերթով մոտենում  էին պարոն Հովհաննիսյանին, մի կին էլ մոտենալով նրան ասաց. «Րաֆֆի ջան, մենք չարժենք, որ դու մեզ համար անձնազոհության գնաս»:

«Առավոտ»-ը հավաքվածներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են կարծում, արդյոք հացադուլով պարոն Հովհաննիսյանը կհասնի՞ իր նպատակին. «Կարծում եմ անիմաստ է, աթոռը գողացողի համար այս քայլը նշանակություն չի ունենա»,-նշեց Աշոտ պապիկը, որն ակտիվորեն հետևում է հետընտրական իրադարձություններին և հաճախ է լինում Ազատության հրապարակում:

Շատերը կարծում էին, որ հացադուլը պիտի համախմբի ժողովրդին ավելի մեծ քանակով, և  հասկանալով իր զորությունը, ժողովուրդը պիտի տեր կանգնի իր ընտրությանը: «Ս. Սարգսյանը ամոթ չունի, էդքան կերավ, էլի չի կշտանում, 20 տարի երկիրը քանդեցին»,- կարծում է տիկին Ալվարդը, ով նույնիսկ պատրաստ է Րաֆֆիի հետ միասին հացադուլ անելուն:

Ժամը 14:00-ի սահմաններում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Վարդան Օսկանյանը, ում հետ Րաֆֆին զրուցեց ստեղծված իրավիճակի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանը չմեկնաբանեց զրույցը՝ ասելով. «Եթե պարոն Օսկանյանը ցանկանա մեկնաբանություններ անել զրույցի վերաբերյալ, ես միայն ուրախ կլինեմ, բայց հարգելով զրուցակցիս  ցանկությունը մեկնաբանել չեմ կարող»:

Զրույցից հետո Վարդան Օսկանյանը իրավապահ մարմիններին իր վրդովմունքը հայտնեց այն մասին, որ իրենք խոշոր պլանով նկարում էին պատգամավորի դեմքը զրույցի ամբողջ ընթացքում: Ի պատասխան ոստիկանները նշեցին, որ իրենք ունեն այդ իրավունքը:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարո Ամյան says:

    Լավ կլինի որ ոստիկանները մտածեն իրենց պարտականությունների մասին ոչ թե իրավունքների: Գագիկ Ծառուկյանը հրաշալի անձնավորություն է, անձամբ գիտեմ Իսկ Վարդան Օսկանյանը շատ լավ քաղաքական գործիչ: Ես ողջունում եմ այս հանդիպումը եվ հորդորում շարունակել:

  2. Karine says:

    Վարդան Օսկանյանը երևի մոռացել է իրենց արածները 5 տարի առաջ, օրը ցերեկով, կամ մթության քողի տակ 10 մարդ գնդակահարվեցին Երևանի կենտրոնում, էսօր դուրը չի գալիս???, ոստիկանը նկարում է ?…….կյանքը ԲՈՒՄԵՐԱՆԳ Է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031