ԵՊՀ ուսանողները պահանջում են ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը: Իրենց պահանջն ուսանողները ներկայացնում են նստացույցի և ստորագրահավաքի միջոցով: Նստացույց հայտարարած ուսանողներն ասում են, որ Գևորգ Մելքոնյանը գցում է մայր բուհի պատիվը։
«Ես՝ որպես ԵՊՀ ուսանող, ամաչում են, որ նման մարդն աշխատում է իմ համալսարանում»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլնենի ուսանող Դիանա Մելքոնյանը։ Ուսանողներն ասում են՝ թեև իրենց պայքարի ձևը դասադուլից փոխարինվել է նստացույցի, սակայն գլխավոր նպատակը չի փոխվել։ Ըստ նրանց՝ ռեկտորի օգնականի հրաժարականը միայն ենթանպատակ է։
«Ինձ համար գլխավոր նպատակը կեղծված ընտրությունների դեմ պայքարելն է»,- ասաց Դիանան։
Ուսանողները չեն սահմանափակվում միայն նստացույցով։ Մինչ ուսանողների մի մասը մայր բուհի առջև պաստառներով նստացույց է անում, նրանց մի մասը ֆակուլտետներում հավաքում է այն ուսանողների ստորագրությունները, ովքեր կողմ են ռեկտորի օգնականի հրաժարականին։ Որպեսզի նստացույցը չխանգարի դասապրոցեսին, ուսանողները նստացույցին միանում են իրենց ազատ ժամերին։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ