Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե իրենք հետ չկանգնեն, գնում ենք դեպի ոչ բարենպաստ ապագա»

Մարտ 11,2013 17:12

Այսօր Ազատության հրապարակում Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց` եթե իշխանությունն անտարբեր է մի ամբողջ ժողովրդի նկատմամբ, ինչո՞ւ պետք է անտարբեր չլինի 1 մարդու առողջության, կյանքի նկատմամբ, Դուք ինչի՞ վրա եք հենվում:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից հացադուլ, կեղծիքադուլ եւ վախադուլ է հայտարարել: Նա ի պատասխան հորդորեց այդ հարցն իրենց տալ. «Ես իրենց փոխարեն երբեք չեմ պատասխանի, ոչ էլ կարող եմ: Ես կարծում եմ, որ առարկայական վիճակը Հայաստանում փոխվել է, քանի որ ժողովուրդը խոսել է, ինչպես երբեւէ` 1988-ից այս կողմ: Կարծում եմ, որ շատ լավ կլինի իրենց համար եւ Հայաստանի համար, որ իրենք հաշվի նստեն այդ իրողության հետ, որը նոր իրականություն է: Թող Հայաստանը չտանեն  նոր փորձության, որովհետեւ եթե իրենք հետ չկանգնեն, չուղղեն սխալը եւ ինձ հետ միասին այդ հանգուցալուծումը չգտնեն, մենք գնում ենք դեպի ոչ բարենպաստ ապագա: Այդ ոչ բարենպաստությունը վերաբերում է ինչպես քաղաքացի-իշխանություն հարաբերության, երբ ժողովուրդը չի ճանաչելու իրեն ձայնը բռնազավթած իշխանության եւ առավել եւս պիտի չունենանք այնպիսի իշխանություն, որ կարողանա արտաքին քաղաքական մարտահրավերները լուծել եւ իրացնել, զորաշարժի ենթարկել այս հզոր համաշխարհային պոտենցիալը, որը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031