«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ձևաչափին` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. «ԲՀԿ առանցքի շուրջ ովքեր կցանկանան համախմբվել, մենք կարող ենք ընդունել»:
Մինչև այս պահը ընդդիմադիր հատվածի համախմբում այդպես էլ չգրանցվեց: Aravot.am-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց` չհամախմբման պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն պահանջեց իր առանցքի շուրջ համախմբվե՞լ, թե՞ պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հարցի կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Այստեղ որևէ կուսակցական անվանման կարիք չկա: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ սա որևէ կուսակցության պայքար չէ, այլ ով ժողովրդի կողքին է, պիտի լինի Ազատության հրապարակում: «Ժառանգությունը» տարալուծված է ժողովրդի մեջ այս հատվածում և իր պայքարը հենց Ազատության հրապարակից է տանում ամբողջ ՀՀ-ով մեկ, ինչը նշանակում է, որ մենք ժողովրդի պայքարի մի մասն ենք, ոչ ավելին: Ուստի բոլոր նրանք, ովքեր իրենց ընդդիմադիր և ժողովրդի կողքին են համարում, պիտի լինեն Ազատության հրապարակում և միանան ժողովրդական պայքարին: Այսուհետ կուսակցական ամբիցիաները, իմ, ուրիշի շուրջ միանալը, բացարձակ տեղին չեն: Համազգային պայքար է գնում նոր, արժանապատիվ Հայաստանի համար, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ ծայրահեղ ինքնազոհողությունների միջոցի է դիմել»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցին այսպես պատասխանեց. «Մենք այս օրերին մեր գործընկերների հետ քննարկումների ընթացքում բաց և անկեղծ ենք եղել, ներկայացրել մեր դիրքորոշումը: ԲՀԿ-ն կողմ է եղել լայն համախմբման և կոնսոլիդացիայի: Մենք բաց և անկեղծ քննարկումների ժամանակ մեր գործընկերներին ասել ենք` որն է մեր մոտեցումը»:
Կարդացեք նաև
Մեր այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն չի ՞վախենում հավակնոտ ուժի տպավորություն թողնել, տիկին Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Այստեղ ամբիցիոզ լինելու խնդիր չկա, պարզապես ԲՀԿ-ն իրատես քաղաքական ուժ է»:
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ խնդրի առնչությամբ փոխանցեց հետևյալը. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները զսպել և ճիշտ կոմպրոմիսային լուծումների գնալ: Մենք բանակցությունների ժամանակ հանդես ենք եկել այդ դիրքերից և որևէ անառողջ հավակնություն չենք ցուցաբերել: Իսկ թե ինչու մինչև հիմա չունենք միասնական ճակատ` գնահատականները թողնում եմ Ձեզ»:
Պարոն Համբարձումյանը մի կողմից արձանագրեց այն փաստը, որ այսօրվա իրավիճակով ընդհանուր հայտարար ձևավորված չէ, մյուս կողմից էլ կարծիք հայտնեց, որ չի կարելի վերջնականապես ասել, թե բանակցությունները ձախողված են: Այնուհետև հավելեց. «Կարծում եմ՝ դեռ փոքր հնարավորություն կա համախմբման: Քանի դեռ բանակցությունները, որպես այդպիսին, ավարտված չեն հայտարարվել, փակագծեր կան, որ չէի ցանկանա բացել, քանի որ դրանք կարող են վնասել բանակցությունների հետագա հնարավորությունների ընթացքը: Երբ վերջնական հայտարարի գանք, այդ ժամանակ ավելի բաց կասենք այն մասին, թե ինչու չհաջողվեց»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լինել ժողովրդի կողքին՝դեռ չի նշանակում լինել նրա հետ: Բոլոր կուսակցություններն իրենք պետք է կողնորշվեն, ընդունում են իրենք այս ընտրությունների արդյունքները,թե ոչ: Եթե ընդունում եք, ապա շնորհավորեք նորընտիր նախագահին, եթե ոչ, ապա հայտարարեք,որ ընտրությունները կեծվել են և դրա արդյունքում մենք չունենք օրինական ընտրված նախագահ: Թե չէ,ու՞մն է պետք գեղեցիկ խոսքերը,որը ասվում է զուտ նրա համար,որ ոչինչ չասվի (սա ԲՀԿ-ի դեպքում): Կամ ու՞մն է պետք այդ «փակագծերը», որոնք բացվում կամ փակվում են փակ դռների ետևում: Դա միայն նրա համար, որ չասվի մի պարզ բան՝ ընդունում եմ կամ չեմ ընդունում ընտրությունների արդյունքները (սա էլ ՀՅԴ-ի դեպքում):
ԲՀԿ-ն պիտի ՎԵՐՋ ՏԱ իր քաղաքական բլեքներին: ԲՀԿ-ն ՉԻ կարող և իշխանությունների տորթից ուտել,և միաժամանակ լինել ‘ժողովրդի կողքին’: Իսկ ի՞նչու պիտի համախմբվեն ԲՀԿ-ի շուրջը,եթե «Ժառանգությունը» (նույնիսկ պաշտոնական տվյալներով) ԲՀԿ-ից շատ ավելի ձայներ է հավաքել:Չեմ հասկանում սրա տրամաբանությունը. հերթական ԲՀԿ-ական բլե՞ֆ:
ԲՀԿ-ն որպես այլընտրանքային կամ այլմոլորակային, զարմանալի ձևով մինչ օրս դեռ ուշադրություն
է գրավում ոմանց կողմից: Մի՞ թե՛ ավելի պարզ, քան ԲՀԿ-ն է, կա էլի մի բան, չհաշված՝ ՕԵԿ-ը:
Իսկ կեղծ Նժդեհականների երգը կերգվի շուտով: