«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի մարտի 9-ի նիստում քննարկվեց Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Հաշվի առնելով կուսակցության որդեգրած նպատակները, այս պարագայում՝ ի նպաստ Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման գործնական դրսևորում տալ կուսակցության ներուժին, ինչպես նաև նկատի ունենալով կուսակցության անդամների մասնագիտական հմտությունները՝ «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշեց` մասնակցել Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Նիստի ընթացքում այնուհետ քննարկվեցին նաև ավագանու ցուցակի ձևավորման սկզբուքները, առաջիկա ընտրական գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Երևան