Ռուսաստանի Տվեր քաղաքի Գորկու անվան քաղաքային գրադարանում մարտի 2-ին տեղի է ունեցել «Ռուսաստանում հայոց լեզվին» նվիրված տոնական համերգ: Գրում է «Աֆանսի-բիրժա» շաբաթաթերթը:
Այդ օրը գրադարանի դռները բաց էին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին ծանոթանալ հայկական մշակույթին, հայոց լեզվի պատմությանը, լսել հայ բանաստեղծների ստեղծագործությունները և հայ ազգային երգեր, ինչպես նաև տեսնել գրքերի ցուցահանդես (որոնց մեջ կային պատմական արժեք ունեցողներ) և հայ ազգային պարեր, որտեղ շնորհալի պարուհիների ամեն շարժումը փոխանցում էր երկրի պատմությունը:
Այս միջոցառման պայծառ պահերից էր «Արշակ II» օպերայից մանկական երգչախմբի մեներգի կատարումը:
Միջոցառման ավարտին պարգևատրվեցին միջոցառման կազմակերպիչները և նրանք, ովքեր հայրենիքից հեռու գտնվելով՝ օգնում են հայոց լեզվի և ազգային մշակույթը պահպանելու գործում: «Մենք ուզում ենք, որ բոլոր հայերը, որոնք հայրենիքից հեռու են գտնվում, իմանան, սիրեն և հարգեն իրենց լեզուն», – ասում է միջոցառման կազմակերպիչներից մեկը, – «Չէ՞ որ հենց լեզվի մշակույթի միջոցով է դարեր ի վեր պահպանվել մեր քաղաքակրթությունն ու հոգևոր արժեքները»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ