Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Եթե ՍԴ նախագահը խիղճը չի կորցրել, կընդունի ժողովրդի բողոքարկումը» (Տեսանյութ)

Մարտ 11,2013 16:14

Raffi_h_9Raffi_h_10«Ասում են ընտրակաշառք չի բաժանվում, բայց ամենաուժեղը Մասիսում բաժանվեց` իմ աչքի առաջ: Ուղղակի մոտիկ մարդ էր, չուզեցի ծախել:Թե չէ, որ ծախեի, խայտառակ կանեի»,- այսօր ոստիկաններին էր պատմում Մասիսից Սահմանադրական դատարանի մոտ հավաքված ցուցարարներին միացած Լաուրա Մաթեւոսյանը: Նրա խոսքերով, հանրապետականները պայուսակներով փող են բաժանել, իրեն էլ ասել են` դու ՀՀԿ-ից չես, չի հասնում. «Ես էլ ասացի, չեմ էլ ուզում, սոված կնստեմ, բայց 5000-ը չեմ վերցնի»:

Մասիսի բնակիչը դժգոհեց ապրելակերպից ու ասաց, որ Հայաստանը ճահիճ է գնում. «Սա ապրելակերպ չէ…թող դուրս գա ղեկավարն ու ասի ` էս ա վիճակը, ինչի՞ ա պախկվում, ումի՞ց ա պախկվում, իրա ժողովրդի՞ց…65 տարեկան կին եմ, խնդրում եմ, աղաչում եմ` Սահմանադրական դատարանը կարողանա ժողովրդի պահանջը ներկայացնել, մեղկ են: Ինչքա՞ն կարող ենք էսպես ման գալ: Էսօր հարեւանից եմ փող վերցրել, որ հասնեմ այստեղ»:

Կարինե Գեւորգյանն էլ դժգոհեց ցածր աշխատավարձերից ու ասաց, որ Հայաստանից դուրս ստրուկի կարգավիճակում իրեն ավելի լավ կվարձատրեն, քան Հայաստանում:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ-ում այսօր քննվող դիմումին` շարունակեց. «Եթե պարոն Հարությունյանը, մարդկային խիղճը դեռ չի կորցրել, չէ՞ որ նա արդեն թոշակի է անցնելու, կընդունի ժողովրդի բողոքարկումը, կընդունի, որ անարդար ընտրություն անցկացվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Սահմանադրական դատարանը, դա մի դատարան է,որը համամիութենական բոլոր ընտրությոններից հետո դնում է սահմանը ժողովրդի և իշխանության միջև:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031