Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը պնդում է՝ Ր. Հովհաննիսյանը շտապել է հացադուլի դուրս գալով

Մարտ 11,2013 16:08

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր ՍԴ, չպետք է շտապեր հացադուլի դուրս գալ. «Պետք է սպասեր Սահմանադրական դատարանը կայացներ իր վճիռը, հետո նոր քայլեր աներ: Հացադուլը, որպես երեւույթ, վերջին ակորդն է, երբ անձը փորձում է իր անձը զոհել այդ պահանջների համար, ինձ համար անընդունելի է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը: Նա գտնում է, որ պարոն Հովհաննիսյանը շտապել է ու առանց անունները հստակեցնելու պնդեց, որ «Ժառանգության» ներկայացուցիչների հետ էլ է զրուցել ու նրանք էլ չեն կարողացել բացատրել, թե Ր. Հովհաննիսյանն ինչու շտապեց. «Միգուցե գիտի, որ հիմնավոր չեն իր ներկայացրած պահանջները եւ կանխորոշված փորձում են դիմել այս քայլին, որ հետո ասեն՝արեցինք» :

Անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը իր դիակի վրա է երդվելու ապրիլի 9-ին, ասաց՝ ցանկացած քաղաքացու կյանքը թանկ է ու չպետք է նման հայտարարություններ անել ու դնել հակասահմանադրական պահանջ, անիրավական հարցադրումներ. «Պետք չէ ժողովրդին դրանով բորբոքել»:

Պարոն Ավետիսյանը քննադատեց նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչների հայտարարությունները, թե ՀՀԿ-ին փրկել է ձայնագողությունը. «Մեզ չփրկեց, մեր աշխատանքով տարանք որոշակի քանակությամբ ձայներ: Այնպես չէ, որ ինչ-որ բանից կախված ենք ու ձայնագողությունը մեզ փրկեց: Նախագահը մեծ աշխատանք է կատարել ու համընդհանուր աշխատանքի արդյունքում, կարծում եմ՝ ունեցանք նորմալ ձայներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031