Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տղամարդու կլորիկ փորիկը` սեռական պոտենցիան խանգարում է

Մարտ 11,2013 15:55

Հայկական ընտանիքներում, երբ տղամարդու մոտ պոտենցիայի խանգարումներ են լինում, ցավոք քիչ չեն լինում դեպքերը, երբ բժշկի դիմելու փոխարեն, դիմում են վախ չափողներին կամ բախտագուշակներին, մտածելով, որ սեռական խնդիրների պատճառը չար աչքն է: Նման երեւույթ նկատել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր գործունեության ընթացքում:

Այսօր «Ելակետ» ակումբում բժիշկն ասաց, որ մեզանում շատ տարածված է նաեւ հարեւանաբուժությունը` այսինքն, թե ինչ կասի հարեւանը, եւ տարածված է նաեւ դեղատնաբուժությունը:

Բժիշկ-սեքսապաթոլոգի ներկայացմամբ` այսօր պոտենցիայի խանգարումներով շատ են դիմում նաեւ երիտասարդները, այս խնդրի պատճառներից են. «Հոգեբանական խնդիրները, նեւրոզները, դեպրեսիաները, տագնապային իրավիճակները, որոնք ժամանակի ընթացքում իրենց չար գործն են անում ազդելով պոտենցիայի վրա: Մյուս կողմից սեռավարակների այն տարափը, որը շատ դեպքերում ստվերում է մնում եւ հատկապես երիտասարդներն ուշ են դիմում բժշկի, որը հանգեցնում է խնդիրների»:

Բժշկի խոսքերով` պոտենցիայից հետո, ավելի շատ տարածված է սեռական ակտի տեւողության խնդիրը` վաղաժամ սերմնաժայթքումը. «Սրա պատճառներն էլ տարբեր են` նախ երիտասարդ տարիքում սա օրինաչափ բնույթ է կրում, քանի որ սեռական կյանքը անկանոն է, իսկ հասուն տղամարդկանց մոտ դա կարող է կապված լինել թաքնված բորբոքումների եւ սեռավարակների հետ: Այս խնդիրների 3-րդ տեղում սեռական ցանկության նվազում կամ բացակայություն, սեռական կյանքի նկատմամբ անտարբերությունն է, որի հիմքը հիմնականում նեւրոզներն են: Ցավոք մենք ապրում ենք նեւրոզի դարաշրջանում, թե’ երիտասարդ, թե’ հասուն տղամարդը դառնում է նեւրոզի գերին` մասնագիտության առանձնահատկությունների բերումով, ընտանեկան մթնոլորտի խնդիրների բերումով: Իսկ նեւրոզները առաջին հերթին ազդում են սեռական ցանկությանը, հանգեցնելով նրան, որ ժամանակավորապես ցանկությունը նվազում է, տղամարդը դառնում է անտարբեր, իսկ այս վիճակը հանգեցնում ընտանեկան կոնֆլիկտների»:

Սեքսապաթոլոգի խոսքերով` եթե տղամարդն ունի էրեկցիայի խնդիր, ուրեմն պետք է հաշվի առնել նաեւ կնոջ դերը, պոտենցիայի խնդրի պատճառը նաեւ կնոջ կամ զուգընկերուհու վարքագիծն է, պահվածքը, շատ հազվադեպ է պատահում, որ այս դեպքերում կինը ըմբռնումով մոտենա եւ դրդի տղամարդուն դիմել բժշկի: :

Անպտղության խնդիրներով մեր տղամարդիկ եւս շատ են դիմում, բժշկի ներկայացմամբ`սրա պատճառներից են սեռավարակները, էկոլոգիական խնդիրները եւ եթե սրան էլ գումարվում են նեւորզները, ապա բացասական հետք է թողնում տղամարդու առողջության վրա, որը ինչպես Վրեժ Շահրամանյանն ասաց` ընտանիքի հիմքն է:

Տղամարդիկ չեն էլ պատկերացնում, որ իրենց կլորիկ փորիկը եւս կարող է հանգեցնել սեռական պոտենցիայի խանգարման. Բժշկի խոսքերով` «Ճարպակալման խնդիրն էլ լուրջ է: Վերջերս ժամանակակից է դարձել հայ երիտասարդների ճարպակալման խնդիրը: Ցավոք մենք ունենք այն սխալ պատկերացումը, որ հայ տղամարդը պետք է լինի կլորիկ որովայնով, գիրացած, բայց դա այն չէ ինչ մեզ պետք է: Հայ տղամարդը պետք է լինի առողջ, առանց ճարպոտ որովայնի, որովհետեւ ճարպակալումը ժամանակի ընթացքում բերում է ցանկության նվազման: Կիպ ներքնազգեստն ու անդրավարտիքների երկարատեւ կրումը կարող են բերել սեռական եւ վերարտադրողական խնդիրների»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031