Խոր վշտով ընդունեցինք հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչև վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերին:
Ցավակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին