Ր. Հովհաննիսյանի՝ հրապարակ վերադառնալուն պես, րոպեներ անց, տարեց մի կին բորբոքված մոտեցավ Ր. Հովհաննիսյանին և ասաց, որ եկել է իր արդարության խոսքն ասելու. «Թող խոսեմ իր հետ, ինչու թույլ չեք տալիս: Հայաստանը նախագահ ունի, պրն Րաֆֆի Հովհաննիսյան: Հերիք է: Մեր երկիրը էլեկտրիկի կարիք չունի: Էս թիրախը, որ կողքերդ հավաքել ես, լրիվին ճանաչում եմ»:
Տիկնոջ այս պահվածքը վրդովվեցրեց ներկաներին, որոնք վերջինիս անվանեցին «վաճառված», ոմանք ի պատասխան տիկնոջն ասացին, որ իրենք էլ գիտեն, թե ինքն ով է. «Բարգավաճի մարդն ես: Հինգ հազար դրամով վաճառվում ես, ամոթ է», «Մայրիկ ամոթ է, Հայաստանը մի’ վաճառեք», «Մենք մեր կամքով ենք այստեղ», այսպիսի պատասխաններ տալով Հայաստան տատիկին, ճանապարհ դրեցին:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ