Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ում էլ դնեն վարչապետ, նույն բանը պիտի անի, եթե չլինի նոր ռազմավարություն». Վազգեն Սաֆարյան

Մարտ 11,2013 15:21

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ նոր կառավարության կազմում պետք է ընդգրկված  լինեն միայն ոլորտի մասնագետներ

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, ընտրված նախագահի ու ապագա կառավարության առաջնահերթ քայլերից պետք է լինի նոր տնտեսական քաղաքականության մշակումը: Ըստ նրա` հասարակությունը երկար չի կարող հանդուրժել գործազրկությունը, արտագաղթը եւ սոցիալական անարդարությունը, որն այժմ տիրում է երկրում:

«Նոր կառավարությունը պետք է նոր ռազմավարություն մշակի: Այս կառավարությունը իր գործունեության ընթացքում, այդուհանդերձ, մի քանի արմատական փոփոխություններ կարողացել է մտցնել»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Վ. Սաֆարյանը` նշելով, որ այդ փոփոխությունները վերաբերվում են արդյունաբերական քաղաքական ռազմավարությանը, ինչպես նաեւ` բանախոսի պնդմամբ` կառավարության կողմից որոշակի քայլեր են ձեռնարկվել արտահանումը խթանելու նպատակով:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահի խոսքով, արդյունաբերության զարգացման համար պետք է ընդունվի արդյունաբերության զարգացման մասին օրենք, ինչպես նաեւ նոր կառավարությունում պետք է կատարվեն կառուցվածքային փոփոխություններ:

Վազգեն Սաֆարյանն ընգծելով, որ նոր կառավարությունում չպետք է լինեն պատահական մարդիկ, այլ` ոլորտի մասնագետներ, այնուամենայնիվ, չցանկացավ կոնկրետ անուններ նշել:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք հայ արտադրողների շրջանում կա՞ տեղեկացվածության պակաս արտասահմանյան շուկայի հետ կապված, պարոն Սաֆարյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ, որ բոլոր այն երկրներում, որտեղ Հայաստանն ունի դեսպանատներ, այնտեղ պետք է լինեն նաեւ առեւտրային կցորդներ, ովքեր կուսումնասիրեն տվյալ երկրի շուկան եւ մեզ պետք է հայտնեն` ինչ հայկական ծագման ապրանքներ կարող են այդ շուկաներում իրացվել: Մենք պիտի օգտագործենք մեր դեսպանատների աշխատանքը, պիտի օգտագործենք Սփյուռքի ներուժը: Սփյուռքի նախարարությունը ոչ թե միայն պետք է զբաղվի մշակութային գործունեությամբ, այլեւ` տնտեսական»:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031