Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Սահակյան. «Եթե Սերժ Սարգսյանը այցելի Րաֆֆիին, դրանից ժողովրդի փորը չի կշտանա»

Մարտ 11,2013 14:39

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ցավում է հացադուլի դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանի համար:

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի իր դիակի վրա, ասաց «Ինձ համար ընդունելի չէ հացադուլը, ցավում եմ դրա համար: Ինչ վերաբերում է նման տիպի հայտարարություններին, նրանք, ովքեր հարթակներում եղել են, ժողովրդի հետ շփվում են եւ ավելի խրոխտ են դառնում իրենց տեսակետների մեջ: Երեւի լեզվի սայթաքում է, իսկ եթե `ոչ, դա այն տարբերակն է, որ անընդհատ տարբեր քաղաքական գործիչներ նշում են: Առավել եւս   խոցելի է այն, որ այդ նույն հարթակում ժողովրդի մեջ թուրքեր որոնել կամ Ղարաբաղը գավառ համարել: Նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը: Կարծում եմ` որոշակի շրջանում, մանավանդ `ցույցերը խաղաղ են անցնում, այն զանգվածը, որը ողջունելի են համարում ընդդիմադիր երթը, պետք է զգան, որ չի կարելի ժողովրդի մեջ թուրքեր որոնեն,  Ղարաբաղի խաղաղ բանակցային մթնոլորտը տանել մի այլ ուղղությամբ եւ չի կարելի հատկապես ոչ ազգային  մեկնաբանությունների անցումներ կատարել»:

 

Պարոն Սահակյանի խոսքերով, Ս. Սարգսյանն ու իր թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով. «Մանավանդ` Սերժ Սարգսյանը բավականին շատ դիակներ է տեսել եւ այդ հաղթանակի ամբողջ ընթացքում կարողացել է յուրայինների համար ցավել եւ տանել պատերազմական իրողություններն այնպես, որ քիչ զոհեր ունենանք: Զոհերի կողմնակից չենք եւ պատերազմի ժամանակ էլ ասում ենք` մեռնելու իրավունք չունես: Մեռնել նշանակում է հիասթափություն, անկարողություն: Չեմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի այս դարձվածքը»:

Հարցին՝ Ր. Հովհաննիսյանին է՞լ եք յուրային համարում, պարոն Սահակյանն ասաց` այո իհարկե:

Հարցի շարունակությանը, թե Սերժ Սարգսյանը չի՞ երդվի, պարոն Սահակյանն ասաց. «Սերժ Սարգսյանին ժողովուրդն արդեն երդվել տվել է, մնում է ցերեմոնիկ իրավիճակը, որը կարձանագրի այնպես, ինչպես Սահմանադրությունն է պահանջում»:

Հարցին, Սերժ Սարգսյանը կայցելի՞ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհանիսյանին, Գ. Սահակյանն ասաց. «Փիառի տեսակետից շատ լավ բան է, բայց երիտասարդական ռոմանտիկայի մեջ եք: Կայցելի, թե չի այցելի, չեմ կարծում, որ դրանից ժողովրդի փորը կկշտանա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Որտեղ՝ գալուստ սահակյան, այնտեղ՝ լիքը տաշտակը, և փորը կշտանալու միակ խնդիրը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031