Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիլիջանցին Բերդի սահմանում ապրողից աղքա՞տ է

Մարտ 11,2013 14:26

 Ի՞նչ արդյունք են տվել Դիլիջանում իրականացված ծրագրերը

 Տավուշի մարզպետարանի  աշխատակազմի տվյալներով, 2013թ. հունվար ամսին  մարզում ընտանեկան նպաստ է ստացել 4939  ընտանիք, որից՝1899-ը Իջեւանի, 1099-ը՝ Դիլիջանի, 1040-ը ՝Բերդի, 901-ը՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում:  Մարզի  սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային 4  գործակալություններին կից աջակցության խորհուրդների առաջարկությամբ այս տարվա առաջին եռամսյակում  հրատապ դրամական օգնություն է ստանում 277 ընտանիք (106-ը՝ Իջեւանում, 55-ը՝ Դիլիջանում, 56-ը՝ Նոյեմբերյանում, 60-ը՝ Բերդում): Ավելի քան 134  հազար բնակիչ ունեցող մարզում  ընդամենը 4939 ընտանիք  է օգտվում ընտանեկան նպաստից:  Դիլիջանի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային  գործակալությունը սպասարկում է Դիլիջան քաղաքին եւ քաղաքի մերձակա Թեղուտ ու  Գոշ  համայնքներին:  Ընդհանուր առմամբ՝ այդ 3 համայնքներում, Տավուշի  մարզպետարանի տվյալներով, ապրում  է  18 452 մարդ: Բերդի տարածաշրջանում՝ Բերդ քաղաքում եւ  տարածաշրջանի 16 գյուղերում, ըստ  Տավուշի մարզպետարանի, ապրում է 30 733 մարդ: Բերդի  սահմանագոտում ապրող 30 հազար բնակչության մեջ  աղքատության նպաստից  ավելի քիչ օգտվող կա, քան Դիլիջանի տարածաշրջանի 18  հազար բնակչության մեջ: Բայց չէ՞ որ վերջին տարիներին  Դիլիջանում   բազմաթիվ  օբյեկտներ են կառուցվել, ծրագրեր իրականացվել, ստեղծվել բազում աշխատատեղեր:

 

Ոսկան   ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե says:

    Եթե չեմ սխալվում, Դիլիջանի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գործակալությունը բացի Դիլիջան քաղաքից, Գոշ և Թեղուտ համայնքերից սպասարկում է նաև Հաղարծին համայնքին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031