Դելֆինարիումի փակվելուց հետո մի շարք խնդիրներ են բացահայտվել. Դելֆինարիումը չուներ ծովային կենդանիների մասնագետ, որը գոնե խորհուրդ կտար, որ քլորացված ջրում դելֆինները չէին կարող երկար ապրել:
Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող վաշինգտոնյան մի կազմակերպություն փորձաքննության արդյունքներ է տրամադրել հայ բնապահպան-կենդանասերներին, որոնց համաձայն՝ Հայաստանի դելֆինարիումի դելֆինները 2 տարուց ավելի չեն կարող գոյատեւել մեր բնակլիմայական պայմաններում: Այսօր «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի ղեկավար Սիլվա Ադամյանը «Հենարան» ակումբում պատմեց, որ այդ փաստերով հանդերձ իրենք դիմել են դատարան` դելֆինների կյանքը փրկելու եւ նրանց մեր երկրից տանելու համար: Սակայն դատարանը բնապահպանների հայցը մերժել է: Բնապահպաններն անզորությունից դիմել են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նախագահն էլ, բնապահպանության նախարարությունն էլ բնապահպանների մտահոգություններին լուրջ չեն վերաբերվել: Սիլվա Ադամյանի խոսքերով, այսօր արդեն Դելֆինարիումի փակվելուց հետո մի շարք խնդիրներ են բացահայտվել. Դելֆինարիումը չուներ ծովային կենդանիների մասնագետ, որը գոնե խորհուրդ կտար, որ քլորացված ջրում դելֆինները չէին կարող երկար ապրել. նրանց անհրաժեշտ է ծովի ջուր: Ըստ տիկին Ադամյանի՝ դելֆիններից մեկը չէր դիմացել եւ ամիսներ առաջ սատկել էր, մյուսներն էլ արդեն այնքան անառողջ վիճակում են եղել, որ չեն կարողացել շոուներին մասնակցել եւ Դելֆինարիումի տերերին գումարներ բերել. «Այդ պատճառով էլ ադմինիստրացիան հասկացավ, որ երկար չեն կարող ձգել եւ դելֆինները կսատկեն, բայց քանի որ ամեն դելֆինն արժեր 30-40 հազար եվրո եւ դրանց տեղափոխման համար հսկայական գումարներ էր ծախսվել, նրանք երկու տարի ձգեցին, որ այդ գումարները հետ բերեն: Երբ դատարանում էինք, Դելֆինարիումի ադմինիստրացիան մեզ ասաց, որ միեւնույն է՝ մենք գնալու ենք Հայաստանից»:
Այժմ դելֆինները Քաթարում են: Ըստ Սիլվա Ադամյանի, հյուրախաղերի պատրվակով դելֆիններին տեղափոխել էին Ուկրաինա, սակայն ինչպես հետագայում պարզել են բնապահպանները, նրանց տեղափոխման պատճառը եղել է առողջական լուրջ խնդիրները: Նրանք Քաթարում առողջական վերականգնողական կուրս են անցնում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ