Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Րաֆֆին թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»

Մարտ 11,2013 14:18

ՀՀԿ-ական պատգամավորը`Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին

 ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի համար անընդունելի է ցանկացած ծայրահեղություն, տվյալ պարագայում`հացադուլ հայտարարելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: «Դա իր մեջ բացասական լիցքեր է պարունակում եւ այս ամբողջ նախընտրական ու հետընտրական գործընթացներում, կարծես թե այդ ծայրահեղականությունից խուսափելն էր, որ ի վերջո բերեց, բավականին լավ արդյունքի, հենց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այն, ինչին շատերը չէին սպասում, միգուցե, նաեւ իր թիմակիցները: Հիմա, երբ ուղղակի ծայրահեղ միջոցների ես դիմում եւ քեզ անկյուն ես մղում, հարց է առաջանում, թե ինչպե՞ս ես այդ անկյունից դուրս գալու»,- Aravot.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Պատասխանելով մեր հարցին՝ նա նաեւ հավելեց, որ չունի հարցի պատասխանը կամ լուծումների սեփական տարբերակը, որը որ կարող էր իշխանությունն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին`այդ անկյունից դուրս գալու համար: Այնուհանդերձ, Արտակ Դավթյանը փոփոխություններ է տեսնում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում: Իր կարծիքով  նույնիսկ որոշակի մշակույթ է ձեւավորվում. «Մենք չեն ծայրահեղականացնում եւ հրաժարվում ենք այն կարգախոսից, որ հաղթողը ստանում է ամեն ինչ: Պիտի փորձենք ամեն ինչ անել, որ ընդդիմությունը եւս մասնակից լինի այն խնդիրների լուծմանը, ինչն իր կողմից բարձրացվում է: Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարին: Այստեղ, կարծում եմ, որոշակի լծակներ պիտի ունենա հենց ընդդիմությունը»: Այս համատեքստում, մեր զրուցակիցը բնական է համարում իր կուսակիցների այն մոտեցումը, որ եթե անհրաժեշտ են սահմանադրական եւ օրենսդրական փոփոխություններ, իշխանությունը պատրաստ է գնալ դրանց`ապահովելու ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներում մասնակցությունը, ինչն էլ իր հերթին առավեել զգոն կդարձնի իշխանությանը: «Մշակույթ ձեւավորելու այն առողջ սաղմերին, ինչին ականատես ենք եղել, դա կտանի ավելի ամրապնդմանը եւ ավելի լավ արդյունքների: Ատելությունը, պայմանական`ընդդիմություն-իշխանություն բաժանումը, բաժանարար գծերը, կարծում եմ, կվերանան»,- ասաց նա:

Մեր հարցին`իսկ ի՞նչն է խանգարում իշխանությանը, որը պատրաստակամ է ընդառաջ գնալու, ընդունել ընդդիմության`նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը եւ ձեռք բերել հասարակական վստահություն ու այդ ընտրություններում էլ, թող երեւա բոլոր կուսակցությունների իրական դեմքը ու ինչպես  ՀՀԿ-ականներն են սիրում ասել «Ժառանգության» «տունն էլ թող քանդվի», Արտակ Դավթյանը հակադարձեց. «Մայիսի հինգին եւս կունենանք ընտրություններ եւ հավանականությունը շատ մեծ է, որ այդ ընտրությունների արդյունքում, թեկուզեւ Երեւան քաղաքում կունենանք այլ պատկեր: Գնանք փոփոխությունների, նոր ընտրությունների`եթե մեկ կամ մի քանի քաղաքական ուժեր բավարարված չլինեն այդ ընտրությունների արդյունքներով  եւ մտնենք շարունակական ընտրությունների մե՞ջ: Ընտրողի քաղաքական նախասիրությունները փոփոխական են եւ ընդամենը երկուսուկես ամիս հետո տեղի ունենալիք ավագանու ընտրությունները, կարծում եմ, կապացուցի այն, ինչը որ ասում եմ»: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ Սահմանադրության տեսանկյունից ճիշտ չի համարում պառլամենտի լուծարումը, քանի որ երկրի գլխավոր օրենքը հստակ սահմանում է պառլամենտի լուծարման պայմանները, որոնք նրա կարծիքով այսօր չկան: Նաեւ չի հասկանում «Ժառանգությանը», որը խոսում է սահմանադրական ճանապարհների մասին, բայց հակասահմանադրական պահանջներ է առաջ քաշում: Նաեւ այս իմաստով բնական է համարում այդ առաջարկի մերժումը`իշխանության կողմից:

Այնուհանդերձ, ՀՀԿ-ական պատգամավորը դեռ համաձայնության եզրեր տեսնում է «Ժառանգության» հետ. «Իշխանության եւ ընդդիմության նպատակները պետք է նույնը լինեն: Նպատակներն այն է, ինչը որ առկա է մեր Սահմանադրությունում: Այդ նպատակներին հասնելու ճանապարհները, մեխանիզմները, արդյունավետ կառավարման եւ այլնի տեսակետից`այստեղ է,  որ պետք է փորձենք նոր մեխանիզմներ կամ ինստիտուտներ ներմուծել: Եթե կարողացանք ընդդիմության հետ դա անել եւ այդ մշակույթը ձեւավորել`լավ: Դա միեւնույնն է լինելու է, բայց այսօր մեզ շանս է տրված, այս պահին դա անել: Մենք պիտի բավականին պատասխանատու լինենք, մի կողմ թողնենք անձնական հավակնությունները, բնավորության գծերը եւ գնանք այդ քայլին`անկախ ամեն ինչից: Թող չստացվի, որ Րաֆֆին հայտարարել է`պայքարել մինչեւ վերջ, միայն իր դիակի վրայով կամ չգիտեմ ինչ… Ինքը ճկուն քաղաքական գործիչ է եւ կարծում եմ, աստիճաաբար պիտի նահանջի այդ ծայրահեղ մոտեցումից: Երկու անգամ ինքն արդեն անդրադարձել է, որ ՀՀԿ-ականներն ասում են`օտար բառեր է օգտագործում, ինձ նկատի ունի, որովհետեւ կարծես թե ես եմ ասել. Լավ, ես էլ օտար բառ օգտագործեմ`ինքն այսպես թե այնպես`թող զադնի դնի այդ ծայրահեղ դիրքորոշումից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Պարոններ «Հանրապետականներ», ինչքան կարող եք շատ ելույթ ունեցեք,որ ժողովուրդը ձեզ լավ ճանաչելով հանդերձ շուտ հիասթափվի ձեզանից:

  2. Գարիկ says:

    Զադնիով ինքնավարկաբեկում…..

  3. Anahit says:

    Հարգելի երիտհանրապետականներ, ինչքան ուզեցիք ,խփեցիք,բայց որակ չապահովեցիք,համատարած «թարս աճած»-ից չտարբերվող «մտքի փայլատակումներ »են
    Գոնե քիչ խոսեք,մեկ է,ձեր լսարանը առանց դրա էլ գիտի ինչ է անում ,ում հրահանգով…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031