Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանը կշնորհավորեր Սերժ Սարգսյանին, եթե…»

Մարտ 11,2013 14:08

Գուրգեն Եղիազարյանը պարզաբանում է, թե ինչու սկսեց քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ նախընտրական շրջանում կանխատեսել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սուսուփուս շնորհավորելու է Սերժ Սարգսյանին, ինչը չեղավ: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ամենեւին չի փոխվել իմ կանխատեսումը: Ես հայտարարել եմ, որ լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում: Երկրորդ եւ երրորդ տեղերը նրա համար են, որպեսզի շնորհավորեն Սերժ Սարգսյանին: Իմ ասածը եղավ, գնաց էնտեղ, բանակցություններ վարեց, եթե բանակցությունները չմտնեին փակուղի՝ կշնորհավորեր»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատելուն՝ Գուրգեն Եղիազարյանը պարզաբանեց. «Ես ինչի՞ սկսեցի քննադատել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետեւ ուր գնում էր՝ սկսում եւ ավարտում էր հանդիպումը մեզանով ու Մարտի 1-ով: Ամսի 1-ին՝ ժամը 11-ից երբ դիակները իշխանությունները թաքցնում էին, ես «Ժառանգությանը» ոչ մի անգամ չեմ տեսել: Րաֆֆի Հովհաննիսյանը հատարարում է, որ ոստիկանությունը կանգնել է մեր եւ զորքի միջեւ, թույլ չի տվել, որ երկու կողմից զոհ տան: Ես ասում եմ, որ էս ամեն ինչը սուտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Հետաքաքրքիր է ով հայտնագործեց այս դեղին էջերի հերոսին.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031