Ազատության հրապարակում այս պահին մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր եկել են աջակցելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ով րոպեներ առաջ լքել էր հրապարակը և շարունակում էր իր բարևարշավը հրապարակի շրջակայքում. պտտվում և կրկին վերադառնում հրապարակ, որտեղ իրեն սպասում են հավաքվածները:
Ր. Հովհաննիսյանի հրապարակ վերադառնալուն պես, մի պապիկ, մոռանալով, թե ինչու է գտնվում հրապարակում, փորձեց կոնֆետ հյուրասիրել Րաֆֆիին, որից վերջինս հրաժարվեց, հիշեցնելով, որ ինքը հացադուլի մեջ է և բացի ջրից, ուրիշ ոչինչ ընդունել չի կարող, կրկին լքելով հրապարակի տարածքը:
Մեզ հետ առանձնազրույցում պապիկն ասաց, որ կոնֆետի մեջ ոչինչ չկա և Րաֆֆին կարող էր այն հանգիստ ընդունել. «Կոնֆետն էլ հո հաց չէ»,-զարմանքով ասաց նա:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Կարդացեք նաև