Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի իշխանափոխություն»

Մարտ 11,2013 13:52

Նա ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը եւ վստահեցնում, որ նրա «դիակի վրայով» ոչինչ չի լինի

«Միտք չունեմ քննադատելու այսօր Րաֆֆի Հովհաննիսյանին: Կսկսեմ ՀՀԿ-ական Շուշանից»- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Նրա խոսքերով՝ «Ինչ ասել եմ Րաֆֆիի մասին՝ եղել ա: Ասեց ժամը քանի՞սն ա, 6-ից 5 ա պակաս, ասեց՝ Սերժ, մնաց 5 րոպե, հինգ րոպեն անցավ, վեր կացավ գնաց Սերժի մոտ: Ողջունում եմ, որ էս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է հացադուլի, եւ գիտենք ինչի համար է նստել, որովհետեւ հայտարարել է: Այն անգամ, որ նստեց հացադուլի, չասեց, թե ինչի համար էր: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լինի իշխանափոխություն: Իսկ  ինչ քայլեր ենք անելու, առնվազն երկու շաբաթ առաջ ձեզ կտեղեկացնենք»,- հայտարարեց  Գուրգեն Եղիազարյանը:

Aravot.am-ի հարցին, եթե այս անգամ գիտեք ինչի համար է հացադուլ արել, ողջունում եք նրա քայլը, չե՞ք պատրաստվում անձամբ այցելել նրան եւ զորակցություն հայտնել՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես պետք է մի բան պարզեմ իմ համար, թե Րաֆֆի Հովհաննիսյանը բացի էն ամենից, ինչ տեսնում ենք, ի՞նչ կա տակը»: Մեր դիտարկմանը, որ մինչեւ իմանաք, բանը բանից անցած կլինի, մարդը ասում է միայն իմ դիակի վրա կերդվեն՝ Գուրգեն Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ դա միջինից ցածր քաղաքացուն վախեցնելու համար է ասել:

Նրա խոսքերով՝ «Փաստն այն է, որ ընտրությունները կեղծված են եւ կեղծված են բիրտ»:

Գուրգեն Եղիազարյանի հետ բանավիճում էր ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նա ասաց. «Ուրախ եմ, որ մեր հասարակությունը հատկապես կանգ առավ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Ոչ միայն նրա համար, որ նա ավելի լավն  է, կրթված է, այլ իր կերպարը բարեկիրթ է: Ինչու ՀԱԿ-ը չմասնակցեց, ինչու են հիմա որոշ ուժեր փորձում ակտիվանալ: Մենք գիտենք, որ միջուկի կողքերը պատեհապաշտներ կան այսօր: Կար մասսա, որն օբյեկտիվորեն դժգոհ էր եւ Րաֆֆի Հովհաննսիայնի կողքին է հիմա: Կան մարդիկ, որոնք պրովոկացիա են անում: Րաֆֆի Հովհաննիսյանը շատ կուզեի, որ չհիասթափեցներ ժողովրդին: Երեկ ես զգացի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասեց՝ ես հաջորդ անգամ ավելի դուխով եմ, ես մենակ դա չընդունեցի երեկվա ասածից: Այսինքն՝ ինքը զգում ա, որ պիտի ավելի դուխով բաներ ասի: Մեզ պետք է սկզբունքային, ազնիվ ընդդիմություն»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «յալանչիները, լարախաղացները մենակ ՀՀԿ-ում են, հենց տեսան մի բան փոխվեց, գալու են կանգնեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Ձեզ ազնիվ ընդդիմություն պետք չի, ձեզ պետք է կառուցողական ընդդիմություն, որը տեղավորվում է գրպանի ձախ անկյունում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031