Երիտասարդ լուսանկարիչ Գառնիկ Կարապետյանը սովորում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում: Օպերատրության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող է: 6 տարեկանից նա ֆոտոխցիկից օգտվել է իմացել: Ասում է` այդ հարցում նրան օգնել է հայրը: Լուսանկարչությունը որպես մասնագիտություն ընտրել է 14 տարեկանում. «Փոքրուց տեսել եմ` ոնց է հայրս տպում: Աշխատանքային պրոցեսը հոգեհարազատ էր: Մեծանալով ներքուստ հասկացա, որ դա իմն է, իմ կյանքն է, առանց լուսանկարչության չեմ կարող ապրել»:
Լուսանկարչության մեջ Գառնիկն ամենաշատը խուսափում է ուրիշի անձնական կյանքին խառնվելուց կամ ինչպես ինքն է ասում` էժանագին պարարացիությամբ չի զբաղվում: Մնացած բոլոր թեմաներին անդրադառնում է, իսկ ամենասիրելի ոճը` դիմանկարն է:
Այն, որ այսօր երիտասարդության մեջ մոդայիկ է ֆոտոխցիկ ունենալը` փաստ է, բայց երբ նրանցից ամեն մեկն իրեն լուսանկարիչ է համարում, Գառնիկը կարծում է, որ ճիշտ չէ. «Այսպես ասած, շուկան կմաղվի, կմնան այն իրական պրոֆեսիոնալները, ովքեր մտածելով են նկարում, այլ ոչ թե մի քանի հարյուր կադր են անում եւ դրանցից հազիվ 5 հատ ընտրում»:
Ըստ երիտասարդի, լավ լուսանկարիչը ձեռագիր պետք է ունենա: Սակայն դա ճաշակով պետք է լինի: Գառնիկը նկատել է, որ ճաշակով ձեռագիր ասվածը շատ հաճախ շփոթում են անհասկանալի եւ նույն ձեւն ունեցող նկարի հետ. «Նկարը նայելուց պետք է մարդկանց մեծամասնությունը հասկանա, ոչ թե, որ նկարում են, անունն էլ դնում` ամեն մարդ չի հասկանա»:
Իր աշխատանքների մասին երիտասարդ լուսանկարիչը արձագանքներ շատ է լսել: Մեծամասնությունը դրական է եղել, իսկ որն էլ քննադատություն էր եղել, նա ընդունել է, եթե դրանում չի նկատել նախանձություն:
Լուսանկարչությունը Գառնիկին հոգեկան բավարարվածություն, գեղեցիկը եւս մեկ պահ գնահատելու եւ այդ գեղեցիկը հավերժացնելու հնարավորություն է տալիս:
«Երբեք իմ մասնագիտությունը չեմ փոխի. դա լինի մատերիայի, թե ուրիշ այլ մասնագիտության տեսքով: Ոչինչ չի ստիպի ու չի գայթակղի, որ լուսանկարչությունը թողեմ»,- ասում է Գառնիկը:
Արամ Արարատյան
Լուսանկարների հեղինակ՝ Գառնիկ Կարապետյան